ժ. ԳԵՂԵՑԻԿԸ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՂ
1. Ո՛վ, Արորդի՜, թե Ցեղակրոն ես, ասել է՝ գեղապաշտ ես: Դա է կամքը Վահագնի:
2. Գեղեցիկը բնական համաչափությունն է: ԵՎ գեղեցիկը դիտվում է իր ամբողջության մեջ: Իր ամբողջությունից դուրս գեղեցիկը չենք կարող զգալ:
3. Ամեն Ազգ և Ազգային համապատասխանում են իրենց հարազատ բնաշխարհին. և ամեն Ազգ ու Ազգային գեղեցիկ են իրենց հարազատ բնաշխարհի մեջ. օտար բնաշխարհում դրանք կարող են գեղեցիկ չլինել: ԵՎ օտար գեղեցկությունը քոնը չէ. քոնը քո ազգային գեղեցկությունն է:
4. ԵՎ անհատի գեղեցկությունը անպայման ազգային ամբողջական գեղեցկության մասնավոր արտահայտություն է: ՈՒստի գեղեցիկը - ազգային գեղեցկության 0րինաչափ զարգացումն է անհատի մեջ, իսկ ոչ գեղեցիկը՝ օրինաչափության խախտումը:
5. Գեղեցիկը համաչափություն է, տգեղությունը՝ համաչափությունից շեղում: Տգեղությունը արատ է: Տգեղությունը անառողջություն է, անկատարություն է: Իսկ անկատար մարդուց անկատար սերունդ կծնվի:
6. Անկատար մարդը առողջ հոգի չի ունենա: Առողջ հոգին առողջ մարմնի մեջ կլինի. հուժկու հոգին՝ գեղեցիկ, ներդաշնակ մարմնի մեջ:
ժա. ԲԱՐՈՅԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ
1. Արորդի՜, մենք՝ բոլոր Արիներս, Արայի որդիներն ենք և բոլորս էլ նրա հաճությունն ունենք: ԵՎ մեր անձնական վարքով ու բարքով ենք մնում այդ հաճության մեջ կամ ինքներս լքվում նրանից: Ցեղակրոն բարոյականն է միայն աստվածավայել ապրելու պայմանը: Այդպես է պատգամում Վահագնը:
2. Եղիր հպարտ. գոյությունդ քարշ տալու համար մի՜ սողա, մի՜ ստորանա և մի՜ ստիր: Ստել կնշանակե՝ հայհոյել ճշմարիտը, աստվածայինը: Ստորանալ կնշանակե՝ դադարել մարդ լինելուց:
3. Եղիր ազատ - կամովին ստրուկի և հանցագործի միջև չկա տարբերություն:
4. Եղիր բացարձակ , և ոչ մի զիջում՝ հանցանք է զիջելը: Զիջել կնշանակե՝ թույլ լինել, պարտության հետ հաշտվել:
5. Եղիր վեհանձն - ստորությունը մնում է ստորություն, անգամ այն ժամանակ, երբ այն կատարվում է հանուն ամենանվիրական շահերի. դա նախ բարոյազրկում է և ապա տկարացնում իրենից օգտվողին:
6. Եղիր ինքնահարգ - անիմաստ և զզվելի է քննադատությունը, եթե այն ստեղծագործություն չէ:
7. Եղիր զինապաշտ, և քո սուրը թող երբեք պատյան չդրվի՝ նույնիսկ սիրո և աղոթքի պահին:
8. Եղիր անզիջում - թե Չարին ձեռք բարձրացնի Արի մորթելու՝ այդ ձեռքը կտրիր, գլխի հետ մեկտեղ:
ժբ. ՆԱԽՆՅԱՑ ՈԳԻՆԵՐԸ ԶՈՐԱՎԻԳ
1. Ո՛վ, Արորդի՜, քո Հավատքը նաև պաշտամունք է սուրբ Նախնիների: Միայն նախնիներիդ զգալով է, որ դու կապրես աստվածահաճո կյանքով: Դա է կամքը Հայր Արայի:
2. Դեպի հավերժություն են ձգվում քո նախնիք՝ մինչև Արարիչ: ԵՎ հավերժության մեջ են արարել նրանք քեզ: ՈՒրեմն դու էլ հավերժից ես գալիս, և քո մեջ հավերժող հուրը կա:
3. Քո բոլոր նախնիք ոգեղինացած շրջապատում են քեզ - նրանք քեզ հետ են, քո շուրջն են. նրանք տեսնում են քեզ, նրանք լսում են քեզ, նրանք զգում են քեզ:
4. Քո նախնյաց ոգիները Մայր Հողից դուրս չեն՝ նրանք հենց Մայր Հողի վրա են, և հենց այդ Հողի վրա միայն դու կարող ես զգալ նրանց, հարաբերվել նրանց հետ: Քո նախնյաց ոգիները զորավիգ են քեզ ամեն պահ և ամենուր:
5. Հոգին է ոգուն զգում, հոգին է ոգուն միանում, հոգին է կապվում ոգու հետ. և միայն հոգով դու կարող ես զգալ քո նախնյաց ոգիներին ու հոգով միանալ նրանց, զորանալ նրանցով:
6. Քո նախնիք քո անցյալն են. հենց նրանք էլ քո ապագան են: Նրանք քեզ են արարել, դու էլ նրանցով զորացած՝ նրանց պիտի արարես - դու էլ նախնի պիտի լինես քո արարումով: ԵՎ այդպես անվերջ պիտի հավերժես դու, պիտի հավերժեն Տոհմդ, Ազգդ, Ցեղդ:
7. Հոգալով քո ապագան, դու պիտի քո անցյալը փայփայես. դու պիտի զգաս քո նախնյաց ոգիներին և հոգով կապվես նրանց հետ, հզորանաս և հավերժես Ազգդ գալոց սերունդներով, ժառանգումով:
8. Չզգալով քո նախնիներին, դու զրկվում ես քո անցյալից, զրկվում ես քո ծագումից, քո կենսագրությունից:
9. Անցյալ չունեցողը ապագա էլ չի ունենա, քանզի քո անցյալն ու ապագան նույնանում են իրար քեզ շրջապատող ոգիների մեջ. դու զրկում ես քեզ ամբողջականությունից. դու կիսատվում ես որպես Ես:
10. Իսկ կիսատ Ես-ը առողջ չի լինի՝ նրա զորությունը տկար կլինի, նրա սերը տկար կլինի, նրա հոգին տկար կլինի և կվտանգվի շարունակելիությունը նրա:
11. Որքան ուժեղ է Ազգի սերունդը զգում իր նախնյաց ոգիներին և որքան զորավոր է նրա կապը նախնյաց ոգիների հետ, այնքան ամբողջական է Ազգը: ԵՎ Ազգի սերունդն այդ ամբողջության մեջ առավել ապահով է, առավել զորեղ է, առավել կենսունակ է: ԵՎ այդ ազգային ամբողջության մեջ է միայն ազգային անհատն ապահովում իր բնական շարունակելիությունը: Ո՛վ, Արորդի՜, քո և քո պապերի արանքում խցկվել է ինչ-որ մեկը և թույլ չի տալիս, որ տեսնես քո պապերին, ճանաչես ու կապվես քո պապերին: Դրա համար էլ անցյալը դատարկ է քեզ համար՝ դու չկաս այնտեղ. գալիքն էլ դատարկ է քեզ համար՝ դու չկաս այնտեղ: Քեզ մնում է միայն այսօրը: Բայց այսօրն էլ չկաս դու. և քո այսօրը մահվան ջղաձգություն է լոկ:
13. Ոչ ետ ես նայում և ոչ էլ առաջ. ոչ քո պապերին ես զգում և ոչ էլ քո թոռների մեջ ես ապրում. ապրում ես միայն այսօրով՝ սարսափում ես մահից, բայց կյանքն էլ չես սիրում. և մահի մեջ ես մահից փրկություն որոնում:
14. Ամեն տեսակի արդարացում ողջերին մոլորեցնելու համար է միայն. նախնյաց ոգիները ոչ մի արդարացում չեն ընդունում:
15. Նախնյաց ոգիներն են պահում տան պատերը կանգուն. իսկ նրանք այնտեղ են, ուր օջախ կա: Օջա՛խ վառեք, Արինե՜ր, օջա՛խ և օջախի վրա միայն տուն կառուցեք:
16. Քո ոգեղեն նախնիները քո հոգևոր աշխարհն են, իսկ քո մարմնավոր շրջապատը՝ քո իրական աշխարհը: Նախնիներիդ հետ դու կապված ես քո անցյալով ու գալիքով, իսկ մարմնավոր հարազատներիդ հետ՝ քո ներկայով: Դու պետք է չկասկածես ու չմեղանչես այդ երկու աշխարհներից ոչ մեկի նկատմամբ:
17. Քո նախնիք են քո անցյալը, նրանք են նաև քո ապագան: ԵՎ դու քո ներկայով քո անցյալն ու ապագան կապում ես իրար:
18. Դու քո անցյալից չես կարող զրկվել, հակառակ դեպքում դու կվերածվես անտոհմիկ որբի ու չես իմանա, թե ով կամ ինչ ես դու, ուրկից ես գալիս և ուր ես գնում:
19. Քո անցյալով ես հաստատում դու քեզ. դու ամբողջանում ես քո նախնիներով. և ինչպե՞ս չհավատաս քո նախնիներին, երբ ինքդ երեկ նախնի ես եղել և վաղը նորից նախնի պիտ լինես:
20. Ո՛վ, Արորդի՜, քո նախնիք քեզ հետ են. քեզ հետ են քայլում, քեզ հետ են նստում, քեզ հետ են շնչում բուրմունքը հողի, քեզ հետ են գարնան արեգը գրկում:
21. Քո նախնյաց ոգիք ողջերի նման ժպիտ են սիրում, ջերմություն և լույս. սիրվել են սիրում ողջերի նման և բոլոր մեր ողջ հայրերի նման, ողջ որդվոց կողմից պաշտվել են սիրում. սիրում են նաև գթալ ու հոգալ:
22. Քո նախնյաց ոգիները ավելի մոտ են Աստվածներին. նրանք Աստվածների հետ սեղան են նստում և Աստվածների օրհնանքը ստացած, քեզ են փոխանցում զորությունն իրենց:
23. ԵՎ մենք մեր նախնիների միջոցով ենք Աստվածներին զգում. և Աստվածներն էլ մեր նախնիների միջոցով են մեզ կյանքով սնում:
24. Տաճար ենք շինում ոչ թե պարզապես աղոթք ասելու. Տաճար ենք շինում մեր նախնյաց համար: ԵՎ այդ Տաճարում են հավաքվում մեր նախնիների ոգիները, և Տաճարում մենք հանդիպում ենք նրանց, հոգեձուլվում նրանց հետ և նրանց միջոցով Աստվածներին հասնում:
25. ԵՎ այն Տաճարում, ուր նախնիք չկան, աղոթքը Աստծուն թատերախաղ է լոկ. և այդ Տաճարից դու դուրս ես գալիս խղճով դատարկված ու հոգով տկար:
26. Ո՛վ, Արորդի՜, նախնիներիդ մեջ է զորությունը քո. Մայր Հողը հենց նրանով է Հայրենիք քեզ համար, որ այնտեղ են բոլոր նախնիները քո. և Մայր Հողից դուրս քո նախնիք չկան, քո Մայր Հողից դուրս Հայրենիք չկա:
27. Մայր Հողի վրա նախնիները քո Վահագնի Զորությամբ են քո հոգին սնում և Աստղիկի Սիրով քո սերն են օծում:
28. ԵՎ թե դու զգում ես քո նախնիներին, թե միաձուլված ես հոգով դու նրանց, քո ուժից բացի դու զգում ես քո մեջ ուժը պապերիդ և քո թոռների զորությունն ես զգում: ԵՎ դու գերհզոր ես քո Մայր Հողի վրա:
29. ԵՎ երբեք Չարին չի կարող լինել քեզանից հզոր քո Հայրենիքում, քանզի քեզ հետ են բոլոր նախնիները քո, քեզ հետ են բազում չծնված մանկտիք և՜ ոգիացող զառամյալ մայրեր, և՜ մարմնավորված ոգիք նորածին: