Армяно Языческий Книга Завета

Информация о пользователе

Привет, Гость! Войдите или зарегистрируйтесь.


Вы здесь » Армяно Языческий Книга Завета » Тестовый форум » Армяно Языческий Книга Завета


Армяно Языческий Книга Завета

Сообщений 1 страница 11 из 11

1

ԱՐՈՐԴԻՆԵՐԻ  ՈՒԽՏ

Ո Ւ Խ Տ Ա Գ Ի Ր Ք

Ա Ր Ո Ր Դ Յ Ա Ց

ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ՝

ԱՐԱՅԻ    ԿԵՆԱՑ   ԱՐԵՎՈՎ   ՕԾՎԱԾ
ԱՐՈՐԴՅԱՑ  ՆՈՐՈԳ ՈՒԽՏԻ  ՔՐՄԱՊԵՏ
ՍԼԱԿ  ԿԱԿՈՍՅԱՆԻ

ՎԱՀԱԳՆԻ  ԾՆՈՒՆԴԻ
9588 թ. ( 2005 )
ԷՐԵՎԱՆ

0

2

Ո Ւ Ղ Ե Ր Ձ

   Ո՛վ, Արի Հա՜յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի՜նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի՜ ես դու, Աստվածամա՜րդ ես դու, բոլոր մարդկային Ցեղերի մեջ միակ արարող զորությո՜ւնն ես դու և Արայի Որդի Վահագն Աստծո Սիրո, Զորության ճառագո՜ւմն ես դու:
   Էլ ի՞նչ ես որոնում քեզանից դուրս - զորությո՞ւն՝ զորությունը քո մեջ է. հավա՞տ՝ հավատը քո մեջ է. սե՞ր՝ սերը քո մեջ է. իմաստությո՞ւն՝ իմաստությունը քո մեջ է: Հրաշալի  էա՜կ  ես դու, ո՛վ, Արի Հա՜յ:
   Բայց դեռ ինչքա՞ն, ինչքա՞ն դու քեզ չճանաչես, դեռ ինչքա՞ն դու քեզ մերժես: Դեռ ինչքա՞ն դու ապրես ուրիշի կենսագրությամբ և դեռ ինչքա՞ն դու խարխափես հոգևոր թմրության մեջ՝ գոհ քեզ պարգևված անտոհմիկ որբի խղճուկ վիճակից:
   Դու երբևէ չե՞ս նայել Արեգակին՝ ո՜չ մայրամուտի, այլ արշալույսի՜ Արեգակին և նրա ճառագայթների անհուն ծովի մեջ չե՞ս փորձել տեսնել քեզ, քո սկիզբը և խորհել, թե ո՞վ ես դու, ո՞րտեղից ես գալիս, ի՞նչ ծագում ունես:
   Արիական ծագում ունես դու, ո՛վ, Արի Հա՜յ, որ Արայից է գալիս. անարատ արյուն ունես դու, որ Արայից է հոսում քո երակներում. ազնիվ դիմագիծ ունես դու, որ Արայից ես ժառանգել. աստվածային զորություն ունես դու, որ արտացոլումն է Արայի էության:
   ԵՎ դու դեռ կասկածո՞ւմ ես քեզ: ԵՎ կարծում ես, թե քո ծագումը կորե՞լ է անդարձ, որ օտարներից քո գոյության հաստատումն ես մուրում:
   Բայց Արայի կամքով՝ ոչ մի բնական չի կորչում երբեք: Քո ծագումն էլ՝ բնական, չի կորել անհետ: Այն պահպանվել է հարյուրամյակներ և պահպանվել է դարձյալ հենց քո՜ մեջ:
   ԵՎ Հայր Արայի կամքով ու Ամենազոր Վահագնի հովանավորությամբ, քո ծագումը պեղվում է հենց քո՜ միջից և վերադարձվում է քեզ, որ միանաս, ձուլվես նրան ու ամբողջացնես էությունը քո:
   Մտի՜ր նրա մեջ, ո՛վ, Արի Հա՜յ, գնա՜ քո հավերժության խորքը, մինչև քո առաջին նախնիները, միացի՜ր նրանց, ապրի՜ր նրանց հետ, բոցավառվի՜ր նրանց աստվածային ջերմությամբ, օծվի՜ր նրանց կենաց արևով և ապա փառաբանի՜ր Հայր Արային ու Մայր Անահիտին այն աստվածային Շնորհի համար, որ տրված է քեզ՝ լինել Արի Հա՜յ, լինել աստվածամա՜րդ, լինել Արորդի՜:

           ՍԼԱԿ 
ԿԱԿՈՍՅԱՆ                                                                             

Հայաստանի Գերագույն Քրմապետ

Վ Ա Հ Ա  Գ Ն Ի   Ծ Ն Ո Ւ Ն Դ Ը

ԵՐԿՆԵՐ ԵՐԿԻՆ, ԵՐԿՆԵՐ ԵՐԿԻՐ,
ԵՐԿՆԵՐ ԵՎ ԾՈՎՆ ԾԻՐԱՆԻ,
ԵՐԿՆ Ի ԾՈՎՈՒՄ ՈՒՆԵՐ ԵՎ ԶԿԱՐՄՐԻԿՆ             ԵՂԵԳՆԻԿ:
ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԾՈՒԽ ԵԼԱՆԵՐ,
ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԲՈՑ ԵԼԱՆԵՐ,
ԵՎ Ի ԲՈՑՈՒՅՆ ՎԱԶԵՐ ԽԱՐՏՅԱՇ                ՊԱՏԱՆԵԿԻԿ:
ՆԱ ՀՈՒՐ ՀԵՐ ՈՒՆԵՐ,
ԱՊԱ ԹԵ ԲՈՑ ՈՒՆԵՐ ՄՈՐՈՒՍ
ԵՎ ԱՉԿՈՒՆՔՆ ԷԻՆ ԱՐԵԳԱԿՈՒՆՔ:

   Ցնծա՜ բյուրվիշապ Արարատ Աշխա՜րհ՝ փրկության Աստված Վահա՛գն է գալու: Գալու է Չարի Վիշապին սպանելու և Մեծ Ջրհեղեղով Երկիրը լվալու Վիշապի պղծությունից: Գարուն է բերելու Վահագն Աշխարհում, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն:

ԽՈՍՔ  ԵՐԱԽՏԻՔԻ
                                                                                                     Հազա՛ր - հազա՛ր նվիրում մեր Հայր Արային,
Հազա՛ր - հազա՛ր ժպիտ Մայր Անահիտին,
Հազա՛ր - հազա՛ր փառք Հրե Վահագնին,
Հազա՛ր - հազա՛ր սեր Չքնաղ Աստղիկին,
Հազա՛ր - հազա՛ր բարև Արտավազդ Միհրին,
Հազա՛ր - հազա՛ր երդում Սուրբ Նախնիներին...

Որ հազա՛ր - հազա՛ր արևով օծված,
Որ հազա՛ր - հազա՛ր օրհնությամբ կնքված,
Որ հազա՛ր - հազա՛ր հայտնությամբ սնված
ԵՎ Արարչական կամքով արարված
ՈՒԽՏԱԳԻՐՔՆ ԱՐՅԱՑ՝ ոգու վեհություն,
Հանց Կենաց Խորհուրդ մեզ են կտակում:

0

3

ԳԻՐՔ  ԱՌԱՋԻՆ

Ա Ս Տ Վ Ա Ծ Ա Շ Ո Ւ Ն Չ

( ՀԱՅՈՑ  ԼԵԶՎԻ  ԽՈՐՀՐԴԱՐԱՆ )

Ո՛վ, Արարչածին Հա՜յ, ավերակների վրա մի՜ ողբա երբեք և փլատակների մեջ մի՜ որոնիր քեզ: Այո, ավերված են քաղաքները քո. բայց մարդն է շինել, մարդն էլ կավերի. կործանված են Մեհյանները քո. բայց մարդն է կերտել, մարդն էլ կքանդի. այրված են բոլոր մատյանները  քո. բայց մարդն է գրել ու մարդն էլ կայրի:
   Արարչական արարումի մեջ որոնիր դու քեզ, որ մարդն անզոր է ստեղծել ու քանդել. Հայոց Լեզվի մեջ որոնիր դու քեզ. Արարչածին է Լեզուն Հայոց, և Հայոց Լեզվով խոսում են միայն Աստվածներն Անմահ և Աստվածամարդիկ:
   Հայոց Լեզվի մեջ քո Ծագումը կա, և քո Հավերժումը կա Հայոց Լեզվի մեջ. Հայոց Լեզվի մեջ քո Արյունը կա, և քո Հայրենիքը կա Հայոց Լեզվի մեջ. Հայոց Լեզվի մեջ քո Երկինքը կա, և քո Արևը կա Հայոց Լեզվի մեջ. ձորերի հառաչ, լեռների խոյանք, լճերի ծփանք և առվի կարկաչ՝ այդ բոլորը կան Հայոց Լեզվի մեջ:
   Հուրը Վահագնի, Սերը Աստղիկի, Մայր Անահիտի ժպիտը բուրող և Հայր Արայի տիեզերական Արարումը կան Հայոց Լեզվի մեջ: Քո պապերի ու թոռների զորությամբ օծված, դու ինքդ էլ կաս Հայոց Լեզվի մեջ:
   Մտիր Հայ Լեզվի խորհուրդների մեջ, և դու կմտնես հրաշքների աշխարհ, ու ինքդ կլինես հրաշալիքների մեջ մի վեհ հրաշալիք. էլ ի՞նչ ես փնտրում Հայոց Լեզվից դուրս:
   Հավա՞տք ես ուզում՝ գերագույն Հավատք է Հայոց Լեզուն: Ավետարա՞ն ես ուզում՝ Ավետարան է Հայոց Լեզուն. Տաճա՞ր ես ուզում՝ Հավատքի Տաճար է Հայոց Լեզուն. Աստվա՞ծ ես ուզում՝ Աստվածների Խորհրդարան է Հայոց Լեզուն.
   ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ է Հայոց Լեզուն:

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ -
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

      Լեզու բառի մեջ ԷԶ /ԱԶ/ արմատն է, որը նշանակում է ծագում, սերում, արյունակցություն: Ըստ այդմ, Լեզուն նույնանում է Ազգին: Ազգային Լեզուն Ազգի ներքին գենետիկական որակ է:
   Ի՞նչ է Հայոց Լեզուն Հայի համար:
   Թե Արարչածին է Ազգն Արմենական, ապա Աստվածաշունչ է Հայոց Լեզուն: Աստվածային ծագում ունի  նա: Այն Արարչից է գալիս: ԵՎ մեր նախահայր  Արին Հայր Արայից իր արյան հետ ժառանգել է նաև Հայոց Լեզուն որպես իր հոգևոր էություն: ԵՎ այդ Լեզվով են Արիները տարածվել աշխարհով մեկ և բազմաթիվ Արի Ազգեր ձևավորել:
   Այդ նույն Լեզուն են Հայր Արայից ժառանգել նաև բոլոր Աստվածները: ԵՎ Աստվածների հետ միայն Հայոց Աստվածաշունչ Լեզվով կարող ենք խոսել:
   Հայոց Աստվածաշունչ Լեզուն ազգային բացարձակ խորհուրդների  համակարգ է:
   Հայ Ազգը, որպես բնական որակ, իսկզբանե հարաբերվել է իր ծագումի, իր բնօրրանի հետ, բնական բազմազան երևույթների, էությունների հետ, բնական զորությունների, Աստվածների հետ... ԵՎ այդ հարաբերությունները  նա վերապրել է իր հոգևոր կերտվածքի, իր բնավորության, իր մտածելակերպի և այլ որակական դրսևորումների միջոցով, յուրովի ընկալել է դրանց խորհուրդները և համապատասխան անուն տվել դրանց: Հենց այդ ազգային խորհուրդների  համակարգն է, որ ներկայանում է որպես Ազգային Լեզու: Ազգային Լեզվի մեջ ամեն խորհուրդ իր անունն ունի, և ամեն անուն իր խորհուրդն ունի: ԵՎ պատահական անուն չի լինում երբեք:
   Ըստ այդմ, Հայոց Լեզուն, որպես Ազգի ներքին գենետիկական որակ, իրենից ներկայացնում է Ազգային Խորհուրդների Համակարգ: Այնինչ, բոլոր օտար լեզուները, որպես արտաքին հաղորդակցման միջոց, Հայ Ազգի մեջ ներկայանում են որպես Բառերի Քերականական Համակարգ:
   Այսպես՝ հայերիս համար ռուսերեն Սոլնցե կամ անգլերեն Սան բառերի իմաստը որպես քերականական միավոր իմանալը բավարար է այդ լեզուներով արտահայտվելու համար: Այնինչ, հայերեն Արեգակ բառը որպես քերականական միավոր մեզ չի կարող բավարարել: Անհրաժեշտ է իմանալ, թե ինչո՞ւ Արեգ, ի՞նչ է նշանակում Արեգը, ի՞նչ խորհուրդ ունի իր մեջ Արեգը, ի՞նչ կազմություն ունի և այլն:
   Ըստ այդմ, Հայոց Աստվածաշունչ Լեզուն է, որպես ազգային խորհուրդների համակարգ, մշտապես արարումի հիմք հանդիսանում արարող Արմեն Ազգի համար, քանզի բնական օրինաչափությունների խորհուրդները զգալով է միայն, որ հնարավոր է արարել:
   Սակայն, երբ Հայոց Լեզվի անունները մեր զգացողության մեջ կորցնում են իրենց խորհուրդները, ապա վերածվում են պարզապես անկենդան բառերի, իսկ Լեզուն վերածվում է բառային քերականական համակարգի: ԵՎ Հայոց Լեզուն հենց իր Ազգի մեջ որակազրկվում է և վերածվում արտաքին հաղորդակցման միջոցի, ստանալով օտար լեզուներին հավասար արժեք:
   Վաղուց արդեն, որպես Հոգևոր Եղեռնի հետևանք, մենք օտարվել ենք մեր հոգևոր էությունից: Մենք օտարվել ենք մեր Աստվածաշունչ Լեզվից: ԵՎ վաղուց արդեն մենք չենք զգում Հայոց Լեզվի խորհուրդները: ԵՎ ազգային խորհուրդների անունները մեր մեջ վերածվել են անկենդան բառերի, որոնք իրար հետ կապված  են զուտ քերականական կանոններով:
   ԵՎ վաղուց արդեն մենք օտարվել ենք մեր արյունից ու հոգուց. մեր միտքը աշխատում է զուտ անկենդան բառանշանների գործածությամբ, որպես արտաքին հաղորդակցման միջոց, այլ ո՜չ՝ ներքին հոգևոր որակ. մեր միտքը աշխատում է թերի, անպտուղ, և մենք չենք կարող արարել և մենք չենք կարող խոսել Աստվածների հետ: 
   ԵՎ Հայ Ազգը դադարեց արարել: Անկենդան բառերի քերականական համակարգի մեջ մեռնում է նաև կենդանի արարչագործությունը:
   ԵՎ Ազգի հոգևոր եղեռնը շարունակվում է և դեռ կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ մենք վերականգնենք մեր զգացողության մեջ Հայոց Լեզուն որպես Ազգային Խորհուրդների Համակարգ և դրանով Ազգի սերունդների զգացողության մեջ հաստատենք այն որպես ազգային ներքին գենետիկական որակ:
   Ազգային խորհուրդները  արտահայտվում են լեզվի արմատների միջոցով /բառարմատներ և հունչարմատներ/:    Հայոց Լեզվի ամեն մի արմատ ունի իր ամենաբազմազան երանգավորումները. և այդ ամենաբազմազան երանգավորումներով կազմում է ամենաբազմազան խորհուրդները:
   ԵՎ երբ վերականգնենք մեր մեջ Հայոց Լեզուն որպես Խորհուրդների Համակարգ, այն ժամանակ Հայոց Լեզուն կբացվի մեր առջև որպես աստվածային իմաստության ավազան, որի մեջ մենք կգտնենք մեր էությունը, մեր ծագումը, մեր անցյալն ու ապագան: Այն ժամանակ արարչագործությունը կդառնա մեր կյանքի բովանդակությունը: ԵՎ մենք ինքներս կզգանք, որ Հայոց Լեզվով մուրալ չի լինի, աղերսել չի լինի, աղոթել չի լինի: Քանզի Հայոց Լեզուն աստվածային լեզու է, իսկ Աստվածներն ու Աստվածամարդիկ չեն աղերսում, չեն աղոթում և չեն մուրում:

0

4

ա.   ԱՐԱՐՉԱՈՐԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱԿԱՐԳ

Ա՛ -    Բացարձակ Ձայն, որ արտահայտում է ամեն  գոյություն, լինելություն:
   Լեզվական համակարգում Ա՛ - Ձայնի հարազատ  արտահայտիչն է Ա - հնչյունը: Իսկ մյուս ձայնավոր հնչյունները  Ա - հնչյունի տարբեր երանգներն են և շատ դեպքերում իրենց մեջ պահպանում են Ա - հնչյունի արմատական իմաստները:
   Օրինակ՝ Էրման /Արման/, Իրան /Արիան/, Հէք /Հայք/, ուշ /աշ/, ուտ /ատ/ և այլն:

ԱՐ - Կենսակերտ բառարմատ, որ նշանակում է ՍԵՐՈՒՄ, ԾԱԳՈՒՄ, ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒԽՏ: Համապատասխանում է ԱԶ արմատին:
   ԱՐ - կենսակերտ արմատը հայերենում գրեթե ամենաշատ գործածվող արմատն է: Այն մտնում է ամենաբազմազան բաղադրությունների մեջ, կազմելով ՍԵՐՈՒՄ, ԾԱԳՈՒՄ, ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒԽՏ արտահայտող խորհուրդներ:
   Օրինակ՝ արյուն, արգանդ, արմատ, արև, մարդ, արքա, դար, գարուն, բարի, չարի, Արա, Արի, արտ, արու...

ԱՐԱՐ - Կրկնավոր արմատ՝ ԱՐ - ԱՐ, որ արտահայտում է Բացարձակ Զորության, Բացարձակ Սերումի իմաստ:
      Ըստ  այդմ, ԱՐԱՐ կրկնավոր արմատը գործածվում է միայն Արարչագործության համակարգի խորհուրդների մեջ՝
   Արար - իչ, Արար - ատ, Արար - ած, Արար - ել:

ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ - Նորոգումի խորհուրդն է:

Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐԻՉ խորհրդով և ԳՈՐԾ /իրագործել/ բառով:
      Բնության մեջ ամենը իրենց բացարձակությունը հաստատում են իրենց նորոգման մշտական ընթացքում: ԵՎ այդ Նորոգումն ու Պահպանումը որպես բնական օրինաչափություն իրագործվում է մշտական Արարչագործության շնորհիվ:
      Ըստ այդմ, Արարչագործությունը մշտական ընթացք է և իրագործվում է Արարումի և Ծնումի միասնությամբ: Արարումը բացարձակ հասկացողություն է և իրենով ժամանակ չի պայմանավորում: Ծնումն է պայմանավորում ժամանակ: Առանց Արարումի չի կարող լինել Ծնում: Իսկ եթե Ծնում չլինի՝ Արարումը չի նորոգվի, ուստի և կոչնչանա:
   ԵՎ Արարչագործությունը հենց երկսեռության խորհուրդն ունի իր մեջ: Արարչագործությունն իրագործվում է Հոր և Մոր միասնությամբ. Հայրը Արարող է, իսկ Մայրը՝ Ծնողը:

ԱՐԱՐԻՉ - Արարչագործության խորհուրդ է, որ նշանակում է ԱՐԱՐՈՂ:
      Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ - կրկնավոր արմատով և ԻՉ /մի բան անող/ արմատով:
      Ըստ այդմ, պետք է տարբերակել իրարից ԱՐԱՐԻՉ և ԱՍՏՎԱԾ խորհուրդները: ԱՍՏՎԱԾ - ը նշանակում է գերագույն Խորհուրդն իր մեջ կրող: ԵՎ Աստվածը Արարիչ չէ: ԱՐԱՐԻՉ-ը  Բնության Արարող Զորությունն է՝ ԱՐԱ՛ -ն:
      Անհրաժեշտ է տարբերակել նաև ԱՐԱՐԻՉ և ՍՏԵՂԾՈՂ խորհուրդները: ՍՏԵՂԾՈՂԸ ստեղծում է մի բան իրենից դուրս: ԵՎ Ստեծողի ու Ստեղծվածի միջև չի կարող լինել որևէ արյունակցական, հոգևոր կապ: ԱՐԱՐՈՂԸ արարում է իր միջից, և Արարողի ու Արարվածի միջև կա ժառանգական արյունակցական, որակական կապ: Արարողը Հայրն է: Հայրն է արարում որդուն, նրան ժառանգաբար փոխանցելով իր բնական որակական հատկանիշները:
   Ըստ այդմ, իմ Արարիչը իմ հայրն է, նրա հայրը, նրա հոր հայրը... և այդպես խորանալով մինչև Բացարձակը, կհասնեմ ԱՐԱ՛ - ին՝ Բնության Արարող Զորությանը: ԵՎ փաստորեն ԱՐԱ՛ - ն է իմ Բացարձակ Նախահայրը՝ իմ ԱՐԱՐԻՉ -ը: Ըստ այդմ էլ՝ Արիները իրենց ճանաչում են որպես Արևորդի կամ Արորդի, որն էլ նշանակում է՝ Արայի որդի, Արարչածին:
      Ի դեպ, Տիտանները ԱՐԱՐԻՉ խորհրդի զգացողությունը չունեն. նրանց զգացողությունը հասնում է մինչև ԱՍՏՎԱԾ: Քանզի Տիտանների զգացողության մեջ Նախահայրերի հաջորդականությունը  հասնում է մինչև Հողածին Ադամը,

ԱՐԱՐՈՒՄ - Արարչագործության խորհուրդ է:
   Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ - կրկնավոր արմատով և ՈՒՄ - բայակերտ  ածանցով:
    ԱՐԱՐԵԼ՝ չի նշանակում նոր բան ստեղծել: ԵՎ ԱՐԱՐԵԼ-ը չի նույնանում ՍՏԵՂԾԵԼ -ուն: Արարում է միայն Հայրը:
      Այսպես՝ Արա՛ն Արարատում Արարել է Արիին: Այսինքն՝ Արա՛ն Արիի Հայրն է. Նա Արիին Արարել է իրենից և նրան ժառանգաբար փոխանցել է իր որակական հատկությունները: Իսկ Յահվան Անապատում Ստեղծել է Ադամին հողից: Այսինքն՝ Յահվան Ադամի Հայրը չէ. նրա Ստեղծողն է: ԵՎ Ադամը ոչ մի որակական հատկություններով կապված չէ իր Ստեղծողի հետ:

ԱՐԱՐԱԾ - Արարչագործության խորհուրդ է:
      Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ - կրկնավոր արմատով և ԱԾ /բռնել, պահել/ բառարմատով:
      ԱՐԱՐԱԾ - ը փաստորեն արարումի և ծնումի համատեղ արարչագործության պտուղն է: Ըստ այդմ՝ ԱՐԱՐԱԾ - ը Արարչի Որդին է՝ Արորդի, և ժառանգաբար իր մեջ կրում է Արարող Հոր բնական որակները:

ԱՏ - Բառարմատ, որ  նշանակում է ՏԵՂ, ԱՄՓՈՓՈՒՄ:
      Օրինակ՝ բացատ, կաղնուտ, ատյան, աթոռ:

ԱՐԱՐԱՏ  - Արարչագործության խորհուրդ է, որ նշանակում է ԱՐԱՐՄԱՆ ՎԱՅՐ:
   Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐԱՐ կրկնավոր արմատով և ԱՏ /տեղ/ բառարմատով՝ ԱՐԱՐ - ԱՏ:
      ԱՐԱՐԱՏ - ը որոշակի աշխարհագրական բարձրադիր տարածք է: Այն ունի խիստ ընդգծված բնական սահմաններ. հյուսիսից՝ Կովկասյան լեռնաշղթան, հարավից՝ Հայկական Տավրոս լեռնաշղթան, արևելքից՝ Կասպից ծովը: Իսկ արևմուտքում ընդգծված սահման չունի և սահմանափակվում է Հայկական Բարձրավանդակով: Այսինքն՝ փաստորեն ԱՐԱՐԱՏ - ը Հայկական Բարձրավանդակն է:
      Ըստ հայկական ավանդության /տես՝ ,,Արարատյան Դիցաբանություն,,/ սա հենց արարման վայրն է՝ ԱՐԱՐԱՏ - ը, որտեղ Արարիչը արարել է առաջին երկրային աստված Արիին: Արիի սերունդները բազմանալով տարածվել են Արարատից դուրս և տարբեր Արի Ազգեր կազմել: Իսկ Արարատում մնացած Արիները իրենց վրա պահպանում են ավանդական Արի /Արմեն/ անունը: ՀԱՅ անունը նույնպես ավանդական խորհուրդ է և հոմանիշ է Արմենին /տես՝ Արմեն, Հայ/: Իսկ Հայաստանը հոմանիշ է Արարատին:
      ԱՐԱՐԱՏ - ը, որպես Արիների Բնակ՝ Արարման Վայր, ճանաչված է նաև այլ  ազգերի կողմից: Այսպես՝ Արարատը պարսիկներն անվանում են Արիանա Վայջո, որ նշանակում է Արիների Բնակավայր: Նույն իմաստով հնդիկները անվանում են Արիավարտա, ասորիները՝ ՈՒրարտու, շումերները՝ Արատտա:

0

5

բ.   ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

   Ամբողջ Տիեզերքը կառավարվում է չորս բնական Զորությունների միջոցով՝  Արարող Զորություն, Ծնող Զորություն, Դրական /Տիեզերական/ Էներգիա, Բացասական /Հողի/ Էներգիա:

ԱՐԱ՛ - Արարող Զորություն, Արարիչ:
   Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ /սերում, արարում/ և ԱՀ /հզոր/ բառարմատներով՝ ԱՐ - ԱՀ:
      Սակայն հոգևոր զգացական արտահայտությամբ Ա՛ - Բացարձակ Ձայնը չեզոքացնում է Հ - հնչյունին և ներկայացնում է Բացարձակ Արարող Զորության, Արարչի էությունը՝ ԱՐԱ՛:
      Ի դեպ,   ԱՐԱՀ բառակազմական ձևը   հնչյունափոխությամբ անցել է Սեմական Արաբներին և պահպանվել է ԱԼԼԱՀ ձևով: Իսկ  ԱՐԱ՛ խորհուրդը ժամանակին փոխանցվել է հին եգիպտացիներին և պահպանվել ՐԱ ձևով:
   Որոշ Արի Ազգերի մոտ Արարչի էությունը արտահայտվում է ոչ թե ԱՐ - ԱՀ լեզվական բաղադրությամբ, այլ՝ ԱՐ - ԱՆ: Այսպես՝ հինդուսների մոտ Արարչի էությունը արտահայտվում է ՎԱՐՈՒՆԱ՝  Վ - ԱՐ - ՈՒՆ/ան/ - Ա,  իսկ  ռուսների  մոտ՝  ՊԵՐՈՒՆ՝ Պ - ԷՐ/ար/ - ՈՒՆ/ան/ լեզվական բաղադրությամբ:
      Սակայն ԱՐ - ԱՆ բաղադրությունը ավելի ուշ շրջանի արտահայտություն է: Բանն այն է, որ հնդկական Բրահմայականության մեջ Արարչի էությունը արտահայտվում էր հենց ԱՐԱ՛ խորհրդով՝ ԲԸՐԱՀՄԱ՝ Բ - ԸՐ /ԱՐ/ - ԱՀ - ՄԱ, իսկ ռուսների մոտ՝ ՅԱՐ խորհրդով: Ըստ երևույթին հետագայում և՜ հնդիկների, և՜ ռուսների մոտ բացակայել է ի սկզբնապես ճանաչված  Աստվածամայրը՝  Անահիտը: ԵՎ  Արարիչն ու Աստվածամայրը միավորվել են մի կերպարի մեջ: Իսկ զգացական այդ միասնությունը հանգեցրել է նոր խորհրդի ձևավորմանը, որն էլ արտահայտվում է լեզվական արմատների այլ բաղադրությամբ:
   Այսպես՝ Արարիչը արտահայտվում է ԱՐ - ԱՀ /Արարող Զորություն/ բաղադրությամբ, իսկ Աստվածամայրը՝ ԱՆ - ԱՀ /Ծնող Զորություն/ բաղադրությամբ: Այնինչ, Հոր և Մոր կերպարների միաձուլումը հանգեցրել է ԱՐ - ԱՆ արմատների միասնությանը, որը նշանակում է՝ ԱՐԱՐՈՂ - ԾՆՈՂ, ՀԱՅՐ - ՄԱՅՐ: Այսինքն՝ այդ Ազգերի մոտ Արարիչը ներկայանում է ՀԱՅՐ-ՄԱՅՐ որակական ամբողջությամբ:
      Իսկ հայկական ու պարսկական ավանդություններում /տես՝ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՎԵՍՏԱ/ պահպանվում է Արարչագործության երկսեռությունը: Ըստ այդմ, ԱՆԱՀԻՏԸ Մայրն է բոլոր Աստվածների ու Արիների, իսկ ԱՐԱ՛ - ն Արարչի Բացարձակ Էությունն է, որ արտահայտվում է ԱՐ - ի խտացումով Ա՛ - Բացարձակ Ձայնի մեջ /Հ -ի սղումով/:
      Ի դեպ, պարսիկները ԱՐԱ՛ - ի հետ սովորաբար գործածում են ՄԱԶԴԱ /պաշտելի/ մակդիրը՝ ԱՐԱ ՄԱԶԴԱ: Իսկ հայերը ասում են ՀԱՅՐ ԱՐԱ՛ կամ պարզապես ԱՐԱ՛:
   ՈՒստի կոպիտ սխալ է ԱՐԱ - ին ԱՐԱՄԱԶԴ ասելը:

ԱՀ - Արմատ, որ նշանակում է ՄԵԾ, ՀԶՈՐ:
   Օրինակ՝ ահագին, ահռելի, ահավոր...
   ԱՀ արմատով կազմվում են ՄԵԾ, ՀԶՈՐ իմաստ արտահայտող խորհուրդներ.
   Օրինակ՝ մահ, ջահ, գահ, նահապետ, Անահիտ, Վահագն...
   Վ - արմատը ավելանալով ԱՀ - արմատին, նրան տալիս է գերագույնի իմաստ՝ ՎԱՀ - գերհզոր, աստված:
   Օրինակ՝ Վահագն - Հուր Աստված, Յահվահ - Սարսափի Աստված, Վահան - Աստծո տված: 

ԱՆ - 1. Կենսակերտ արմատ, որ նշանակում է  ԾՆՈՒՆԴ, ՊՏՈՒՂ, ՊԱՀՊԱՆՈՒՄ,    ՍՆՈՒՄ:
      ԱՆ - արմատով կազմվում են բազմաթիվ կենսական խորհուրդներ՜
      Օրինակ՝ նան -ծնող, սան - որդի, ծիրան - ծիրի /տիեզերական/ պտուղ, Սիրան -սիրո պտուղ, Միհրան - Միհրի որդի, Վարդան - վարդի ծնունդ, Վահան - Վահի /աստծո/ տված, Անուշ - հոգուց ծնված:
   ԱՆ կենսակերտ արմատը կարևոր դեր է կատարում հայոց ազգանունների  /տոհմանունների / կազմության մեջ.
      Օրինակ՝ Արամյան, Մուրադյան ազգանունների մեջ ԱՆ - ը նշում է Արամի, Մուրադի տոհմի ծնունդ, սերունդ լինելը, այդ տոհմին պատկանելը՝ Արամի  ան - Արամյան, Մուրադի ան - Մուրադյան:
   ԱՆՔ - ը  ԱՆ արմատի հոգնակի  ձևն է.
   Օրինակ՝ Արամի անք - Արամյանք, Արամենք, Արամենց...նաև՝ մեր անք - մերոնք, ձեր անք - ձերոնք, իմ անք - իմոնք:

ԱՆ արմատը գործածվում է նաև ՈՒՆ հնչյունափոխված ձևով. Օրինակ՝ գարուն, սիրուն, մածուն, բուն, տուն:
   -  2. Ժխտական ածանց՝ անտուն, անհաս, անհուն, անտեր:

ԱՆԱՀԻՏ - Ծնող Զորություն, Աստվածամայր:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՆ /ծնում/, ԱՀ /հզոր, մեծ/ և ԻՏ արմատներով՝ ԱՆ - ԱՀ - ԻՏ:
      ԻՏ - արմատը գործածվում է միայն հայերեն և պարսկերեն լեզուներում՝ ԱՆԱՀԻՏ /հայերեն/, ԱՆԱՀԻՏԱ /պարսկերեն/ և առայժմ դժվար է պարզել նրա վերջնական իմաստը:
      Արիական մյուս լեզուներում ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ խորհուրդը արտահայտվում է ԱՆ - ԱՀ բաղադրությամբ՝ ԱՆԱՀ - ԱՆՆԱ, որտեղ Ա՛ - Ձայնի ուժգնության շնորհիվ Հ - ն սղվում է:
      Հետագայում ԱՆԱՀԻՏ /ԱՆՆԱ/ - խորհուրդը վերածվել է հատուկ անունի: ՈՒստի հաճախ նրա հետ գործածվում է նաև ՄԱՅՐ /ՄԵՐԻ, ՄԱՐԻԱ/ բառը:
      Օրինակ՝ Աստվածամայր Անահիտ կամ Մայր Անահիտ, Մարի - Աննա, Աննա Մարիա:
   Այդ օրինաչափությամբ հայերենում որպես հատուկ անուն են ձևավորվել ՄԱՅՐԱՆ և ՄԱՅՐԱՆՈՒՇ անձնանունները: Իսկ ՄԱՐԻԱՄ ձևը ՄԱՅՐԱՆ - ի աղավաղումն է, որպես այլ լեզուների նմանակության արդյունք:
      Ըստ այդմ, բոլոր Արի Ազգերի զգացողության մեջ, թեև անգիտակցաբար, բայց իրականում այդ անունների մեջ արտահայտվում է ԱՆԱՀԻՏ խորհուրդը, քանզի բոլոր այդ անունները ընտանիքի հովանավորի պաշտամունքի արտահայտություն են: Իսկ ընտանիքի հովանավորող միակ Աստվածուհին ԱՆԱՀԻՏՆ է:
      Ըստ հայկական ավանդության /տես՝ ,,Արարատյան Դիցաբանություն,,/
   Անահիտը Մայրն է բոլոր Աստվածների և Արիների: ԵՎ Անահիտն է մշտապես հովանավորում ամեն մի բեղմնավորում,  ամեն մի պտղաբերում: ԵՎ ավանդաբար, հայերը մինչև հիմա ամեն տարի տոնում են բնության բեղմնավորումն ու պտղաբերումը: Գարնանը կատարում են բեղմնավորումի տոնը՝ Զատիկը: Փառաբանում են Անահիտին և խնդրում նրանից՝ հովանավորել հողի բեղմնավորումը: ԵՎ ապա սկսում են գարնանացանը: Իսկ աշնանը կատարում են պտղաբերումի՝ բերքահավաքի տոնը՝ Խաղողօրհնեքը,  փառաբանելով Անահիտին և խնդրելով նրան՝ օրհնել տված պտուղները:
      Ըստ այդմ, Անահիտին անվանում ենք նաև Սնուցող Մայր, Ոսկեմայր, Ոսկեհատ, Ոսկեծղի:

Ա - Արմատ, որ արտահայտում է ՀՈՒՐ  իմաստ:
Օրինակ՝ Վահագն, Արեգ, Արագած, Բագ, թագ...

ՎԱՀԱԳՆ - Գերագույն Հրե Զորություն, Հուր - Աստված:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ՎԱՀ /գերագույն զորություն, Աստված/ բառով և Ա /հուր/ արմատով՝ ՎԱՀ - ԳԱՆ:
      ՎԱՀԱԳՆ - ը որպես Գերագույն Հրե Զորություն՝ ՀՈՒՐ - ԱՍՏՎԱԾ, համաարիական ճանաչում ունի:
      Օրինակ՝ ՎԱՀԱԳՆ - ին հնդիկներն անվանում են ԱՆԻ, ռուսները՝ ԱՈՆՅ, պարսիկները՝ ՎԵՐԱՏՐԱՆԱ:
   Ի դեպ, պարսկական ՎԵՐԱՏՐԱՆԱ -ն բացատրվում է միայն հայերեն լեզվով: Այն կազմված է երկու զուգահեռ խորհուրդների կցումով՝ ՎԵՐ - ԱՏՐ, որ նշանակում է երագույն զորության կրակ և ԱՆ - ԱՀ, որ նշանակում է Հրե Զորություն: Ըստ երևույթին պարսիկների մոտ նախնական խորհուրդը եղել է ԱՆԱ /Հ/: Իսկ ՎԵՐԱՏՐ - ի կցումը կապված է Զրադաշտականության հետ, երբ որպես տիեզերական հուրի խորհրդանիշ Արեգի փոխարեն ընդունվեց Կրակը՝ Ատրուշանը:
   ՎԱՀԱԳՆ Տիեզերական Հուրի Խորհուրդն է: Ի դեպ, Հուրը կրակը չէ, թեև կրակի մեջ հուրը շատ է: Հուրը - Էներգիա է: ԵՎ ՎԱՀԱԳՆ Տիեզերական /դրական/ Էներգիայի Խորհուրդն է, հակառակ ՅԱՀՎԱՀ - ի, որը Հողի  /բացասական/ Էներգիայի Խորհուրդն է: ՈՒստի ՎԱՀԱՆ - ի զգացողությունը կարող են ունենալ մնայն Արիները, որոնք դրական էներգիայի կրողներ են:  Իսկ Տիտանները կարող են ունենալ միայն ՅԱՀՎԱՀ -ի զգացողություն, քանի որ նրանք բացասական էներգիայի կրողներ են:
      Ըստ այդմ, ՎԱՀԱԳՆ միայն Արիների Աստվածն է. նա  Արիների Զորության, ՈՒժի  հովանավորն է :
   Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, ամեն Տիեզերական Գարնանը, Երկնի ու Երկրի ահեղ երկունքից ՎԱՀԱՆ է ծնվում: Ծնվում է Չարի Վիշապին սպանելու, Վիշապի գարշանքից Երկիրը լվալու Մեծ Ջրհեղեղով և Արարատում պահպանելու Արարչազարմ աստվածամարդերի՝ Արիների Ցեղը: Ըստ այդմ, ՎԱՀԱԳՆ - ին անվանում են նաև Վիշապաքաղ:
      Գարուն է բերում ՎԱՀԱԳՆ աշխարհին, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն: Ջրհեղեղը վերապրող Արիները Վահագնի Ծնունդից սկսում են նոր տարեգրության հաշվարկը:
   ՎԱՀԱԳՆ ծնվում է գարնան առաջին օրը՝ Արեգի 1 --ին: ԵՎ ավանդաբար գարնան առաջին օրը Արի  Հայերը տոնում են Վահագնի Ծնունդը որպես նոր պարբերության՝ նոր տարվա սկիզբ՝ Ամանոր: ԵՎ կանչում են Վահագնին, սպասում են Վահագնին: ԵՎ այդ սպասումով զորանում են:
      Միայն զորավորները կարող են դիմավորել ՎԱՀԱԳՆ - ին, միայն զորավորները կվերապրեն Ջրհեղեղը: Միայն զորավորներին է հովանավորում ՎԱՀԱԳՆ: Տկարները չեն կարող դիմավորել ՎԱՀԱԳՆ - ին. տկարները չեն վերապրի Ջրհեղեղը: ՎԱՀԱՆ տկարներին չի հովանավորի, քանզի ՎԱՀԱԳՆ պահպանելու է Արի Աստվածամարդերի Ցեղը, իսկ տկարներից աստվածներ չեն ծնվի:
   Վահագնին են նվիրված  Տրնդեզը և Ամանորը:

ՅԱՀՎԱՀ - Ստորգետնյա Աստված:
      Լեզվաբանորեն կազմված է Յ - չգիտակցված հունչարմատով, ԱՀ /հզոր/ արմատով և ՎԱՀ /աստված/ բառով:
      Դեռ չպարզաբանված Յ - հունչարմատը հնարավորություն չի տալիս ճշգրտել ՅԱՀՎԱՀ խորհրդի լեզվաբանական իմաստը: Սակայն պարզ է միայն, որ ՅԱՀՎԱՀ - ը Ստորգետնյա Աստված է և իր մեջ կրում է Հողի /բացասական էներգիայի/ խորհուրդը, ի հակադրություն ՎԱՀԱՆ -ի, որը Տիեզերական /դրական էներգիայի/ խորհուրդն է:
      Այսօր՝ Տիեզերական Ձմռանը, երկրի վրա իշխում է Բացասական Էներգիան, այսինքն՝ ՅԱՀՎԱՀ - ը /Եհովան/: ԵՎ այսօրվա համաշխարհային Կրոնները՝ Հուդայականություն, Քրիստոնեություն, Մահմեդականություն, փաստորեն Յահվահականություն են:

ԱՍ - Բառարմատ, որ արտահայտում է ԽՈՐՀՈՒՐԴ իմաստ:
   Օրինակ՝ ասել, Ասողիկ, վասն, դաս:

ԱՍՏ /ՈՒՍՏ/ - երագույն խորհուրդ, խորհրդի հաստատում:
      Լեզվաբանորեն կազմված է ԱՍ - բառարմատով և Տ , հաստատում արտահայտող հունչարմատով:
   Օրինակ՝ իմաստ, աստված, աստըղ, հարուստ, դուստըր:

ԱՍՏՎԱԾ - գերագույն Խորհուրդն իր մեջ կրող:
   Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՍՏ /գերագույն խորհուրդ/ բառով, Վ - կրավորական մասնիկով և ԱԾ /բերել, պահել/ արմատով:
   Նույն օրինաչափությամբ՝ սերված, ծնված, արարված...
   Ըստ այդմ, անհրաժեշտ է զանազանել ԱՐԱՐԻՉ և ԱՍՏՎԱԾ հասկացությունները:   Արարիչը մեկն է՝ ԱՐԱ՛ - ն /Արարող Զորություն/: Իսկ Աստվածները Արայի տարբեր բնական որակներն իրենց մեջ կրող Խորհուրդներ են: ԵՎ ամեն Աստված իր մեջ կրում է բնական որևէ երագույն Խորհուրդ՝ Սիրո, Զորության, Իմաստության, Պտղաբերումի և այլն:
      ՈՒստի Ազգը ճանաչում է այնքան Աստված, որքան բնական գերագույն Խորհուրդ է զգում: ԵՎ Ազգի հոգևոր հարստության աստիճանը մեծապես կախված է նրա ճանաչած Աստվածներից, այսինքն՝ բնական երագույն Խորհուրդների բազմազանության զգացողությունից:
   Ըստ այդմ, Բազմաստվածությունը Ազգի հոգևոր հարստության արտահայտություն է, իսկ Միաստվածությունը՝ Ազգի հոգևոր սնանկության արտահայտություն:

ԱՂ - Արմատ, որ  արտահայտում է  ՀԱՃԵԼԻ, ՀԱՄ, ՍԻՐԵԼԻ, ՔԱՂՑՐ, ԶԱՐՄ իմաստները:
      Օրինակ՝ աստըղ, աղջիկ, տըղա, աղբյուր, հաղթ, աղի, չաղ, մաղթանք...

ԱՍՏՂԻԿ - Սիրո երագույն Խորհուրդ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՍՏ /գերագույն խորհուրդ/ բառով, ԱՂ /սեր, հաճելի/ բառարմատով և ԻԿ  քնքշացուցիչ մասնիկով՝ ԱՍՏ - ԸՂ /աղ/ - ԻԿ:
   Ըստ հայկական ավանդության /տես՝ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ/, ԱՍՏՂԻԿ - ը, որպես Սիրո գերագույն Խորհուրդ, ճանաչված է Սիրո Աստվածուհի: ԵՎ Աստղիկն է մշտապես հովանավորում Արիների սիրո զգացողությունը:
      ԱՍՏՂԻԿ - ին՝ Սիրո երագույն Խորհրդին է  նվիրված Վարդավառը: Վարդավառի տոնակատարությամբ Արիները փառաբանում են ԱՍՏՂԻԿ - ին, նրան վարդ ծաղիկներ նվիրում, վարդաջրով օծում են իրար և իրենց մեջ նորոգում են Աստվածային Սիրո զգացողությունը: Ըստ այդմ, ԱՍՏՂԻԿ - ին անվանում ենք նաև ՎԱՐԴԱՄԱՏՆ, որ նշանակում է Սիրո Գերագույն Խորհուրդը Պահպանող:

ՄԻՀՐ /ՄՀԵՐ/ - Ոգու ՈՒխտի, Հոգևոր ՈՒխտի, Դաշինքի Խորհուրդ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ՄԱՀ /ոգի/ բառով և ԱՐ /ուխտ/  արմատով՝ ՄԱՀ - ԱՐ՝  ՄԻՀ - ԸՐ՝  ՄԸՀ - ԷՐ:
      Ի դեպ, հնդկական ԹԱՃ - ՄԱՀԱԼ դամբարանը հենց նույն բառակազմությունն ունի և արտահայտում է նույն խորհուրդը՝ ԹԱՃ /մեծ, բարձր/ - ՄԱՀ /ոգի/ - ԱՐ /ուխտ/, որ նույնանում է ՄԻՀՐ /ՄՀԵՐ/ խորհրդին:
      Որպես Ոգու ՈՒխտի խորհուրդ, հայերի մեջ ՄԻՀՐ - ը /ՄՀԵՐ/ հաճախ  նույնանում է ԱՐՏԱՎԱԶԴ - ին, որ նշանակում է Արտի Աստված: ԱՐՏ - ը՝ արարումը, արյունը պահպանող Աստվածադիր Խորհուրդն է /Օրենքը/: ԵՎ շատ հաճախ այդ երկու խորհուրդները գործածվում են միասին՝  Արտավազդ Միհր /Արտի Աստված Միհր/: Երբեմն էլ գործածվում է միայն ԱՐՏԱՎԱԶԴ խորհուրդը:
ՏԻՐ – Իմաստության Աստված։  Լեզվաբանորեն դեռ չպարզված։

0

6

գ.   ՀԱՎԱՏՔԱՅԻՆ  ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՎ- Բառարմատ, որ նշանակում է ԿՅԱՆՔ, ՀՈԻ, ՈՒԺ,    ԷՈՒԹՅՈՒՆ, ԽՈՐՀՈՒՐԴ:
      Օրինակ՝ հավատ, ավյուն, հավ, արյավ /արև/, բարյավ /բարև/, բավ, ցավ, հարյավ, Նավասարդ:

ԱՐԵՎ - Կենաց Զորություն, Կենաց Արարում:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ /արարում, զորություն/ և ԱՎ /կյանք/ արմատներով՝ ԱՐ - ԱՎ՝ ԱՐՅԱՎ /ԱՐԵՎ/:
   Ըստ այդմ, ԱՐԵՎ - ը չի նույնանում ԱՐԵ - ին: ԱՐԵ -ը, որպես Հրե Զորություն, Վահագնի խորհրդանիշն է /բայց ոչ՝ նույնությունը/: Իսկ ԱՐԵՎ - ը, որպես Կենաց Զորություն կամ Կենաց Արարում, նույնանում է Արարչին: Այսինքն՝ Արևը Արարչից բխող Կենաց Ջերմությունն է, Լույսը, Զորությունը:

ԱՐԵ - Հրե Զորություն:
   Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ /զորություն/ և Ա /հուր/ արմատներով՝ ԱՐ - Է /Ա/:
      ԱՐԵԳԱԿ - ը կազմված է ԱՐԵ բառով և ԱԿ արմատով և նշանակում է Հրե Զորության Ակ:

ԱՐԵՎՈՐԴԻ /ԱՐՈՐԴԻ/ - Արարչի Որդի, Արարչածին:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐԵՎ /Կենաց Զորություն/ և ՈՐԴԻ բառերով:
   ԱՐԵՎՈՐԴԻՆ կամ ԱՐՈՐԴԻՆ,  որպես Հավատքային Խորհուրդ, փաստորեն Արիների հոգևոր էության որակական արտահայտությունն է և նրանց Տեսակի ծագումի ամենաբնական զգացողությունը: Որպես այդպիսին, Արորդյաց Հավատքը գենետիկական որակ է և  մշտապես առկա է Ազգի մեջ, գիտակցված կամ չգիտակցված: Բոլոր Հայերը իրենց ծագումով Արորդի են: ԵՎ նրանք, ովքեր գիտակցում են դա, հավատում են. իսկ նրանք, ովքեր չեն գիտակցում, կրոնական մոլուցքով ժխտում են իրենց իսկ ծագումը:

ԱՎԵՏ - Գիտելիք, իմաստավորված խորհուրդ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՎ /խորհուրդ/ և ԱՏ/ամփոփում/ արմատներով՝ ԱՎ - ԵՏ /ԱՏ/:
      ԱՎԵՏ - խորհրդով են կազմված ԱՎԵՏԵԼ, ԱՎԵՏԻՍ, ԱՎԵՏԱՐԱՆ խորհուրդները: ԱՎԵՏ խորհրդի հնչյունափոխված ձևերն են ռուսերեն Վեդատյ, պարսկերեն Ավեստա, հնդկերեն Վեդա խորհուրդները:
   Ավետարան - նշանակում է Իմաստավորված Խորհուրդների համակարգ:

ՀԱՎԱՏ - Հաստատուն հոգևոր ընկալում:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Հ - հունչարմատով, ԱՎ /հոգի/ և ԱՏ /տեղ, տեղադրում/ բառարմատներով՝ Հ - ԱՎ - ԱՏ:

ՀԱՎԱՏՔ -  Հոգևոր Բացարձակ Խորհուրդ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ՀԱՎԱՏ խորհրդով և Ք հոգնակիակերտ ածանցով:
      Ըստ այդմ, ՀԱՎԱՏՔ - ը բազմախորհուրդ հոգևոր ընկալումների համակարգ է:

ՀԱՎԱՏՔ - ը խիստ տարբեր է ԿՐՈՆ - ից: ՀԱՎԱՏՔ - ը ներքին զգացողությամբ բնական օրինաչափությունների համակարգի վերապրված խորհուրդ է: Իսկ ԿՐՈՆ - ը՝ արտաքին ներգործության կրումն է մարդու մեջ:
      Ըստ այդմ, ՀԱՎԱՏՔ - ը անպայման Ազգային /Ցեղային/ է, իսկ ԿՐՈՆ - ը անպայման անհատական է: Ազգային Հավատքը Ազգի հոգևոր էության արտահայտությունն է և անպայման Ցեղային Հավատքի մասնավոր դրսևորումն է:
   Ներկայումս Արիական Ազգերի մեջ կան և՜ Հավատքներ, և՜ Կրոններ: Ազգային ՀԱՎԱՏՔ  են՝ Բրահմայական Հավատքը Հնդկաստանում, Սինտոյական Հավատքը Ճապոնիայում, Արորդյաց Հավատքը Հայաստանում:
      ԿՐՈՆ են Բուդդայականությունը, Զրադաշտականությունը, Մահմեդականությունը, Կրիշնայականությունը,  Քրիստոնեությունը:

ՀԵԹԱՆՈՍ - Հունարեն  ԷԹՆՈՍ  խորհուրդն է, որ նշանակում է ԱԶ, ՑԵՂ: ՀԵԹԱՆՈՍ - ն օգտագործվում է ՑԵՂԱՅԻՆ /ԱԶԱՅԻՆ/ ՀԱՎԱՏՔ իմաստով:
   Ռուսերեն ՀԵԹԱՆՈՍ - ը կոչվում է ՅԱԶԻՉՆԻԿ, որը նույնպես նշանակում է ԱԶ: Հայերեն այն կոչվում է ՑԵՂԱԿՐՈՆ կամ ՑԵՂԱՀԱՎԱՏՔ: ՑԵՂԱԿՐՈՆ նշանակում է Ցեղը իր մեջ կրել՝ իր  մեջ ունենալ իր ծագումի զգացողությունը, իր արյունի, իր հոգևոր և այլ որակների զգացողությունը:
      Ըստ այդմ, փաստորեն, ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը, որպես ՑԵՂԱԿՐՈՆ,  Ազգի /Ցեղի/ հոգևոր էությունն է: Որպես այդպիսին, ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը  հատուկ է բոլոր Ցեղերին: Բայց ամեն մի Ազգ /Ցեղ/ ունի իր առանձնահատուկ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը, որի հիմքում ընկած է Ազգի /Ցեղի/ ծագումնաբանական որոշակի ըմբռնումը, նրա որակական հատկությունների զգացողությունը: ԵՎ ամեն Ցեղի ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը  իր անունն ունի: Արիների ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը  կոչվում է ԱՐՈՐԴԻ կամ ԱՐԵՎՈՐԴԻ, որ նշանակում է Արարչի որդի՝ Արարչածին:
      ԵՎ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ -ը որպես որոշակի Ցեղի հոգևոր էություն, անպայման իր որոշակի Ցեղային պատկանելությունն ունի: Մարդ չի կարող լինել ընդհանրապես ՀԵԹԱՆՈՍ կամ ՑԵՂԱԿՐՈՆ. նա լինում է Մոնղոլական Հեթանոս, Սեմական Հեթանոս, Նեգրական Հեթանոս... կամ Արիական Հեթանոս, որ իր անունն ունի՝ ԱՐՈՐԴԻ:

ՑԵՂԱԿՐՈՆ - Ցեղը իր մեջ կրել:
   Լեզվաբանորեն կազմված է ՑԵՂ և ԿՐՈՆ /կրել/ բառերով:
      ՑԵՂԱԿՐՈՆ խորհուրդը բացահայտել է արեգին Նժդեհը: Այն համապատասխանում է հունական Հեթանոսին:
      ՑԵՂԱԿՐՈՆ - ը ընդհանրական խորհուրդ է: ԵՎ վերացական ՑԵՂԱԿՐՈՆ գոյություն չունի: Ամեն մի Ցեղ ունի իր առանձնահատուկ ՑԵՂԱԿՐՈՆ - ը, որի հիմքում ընկած է Ցեղի ծագումնային, հոգեբանական, բարոյական, կենսաձևի... զգացողությունը որպես Հավատք: ԵՎ ամեն Ցեղի ՑԵՂԱԿՐՈՆ իր անունն ունի: Արի Ցեղի ՑԵՂԱԿՐՈՆ - ը կոչվում է Արորդի կամ Արևորդի, որ նշանակում է Արայի որդի՝ Արարչածին:
      Ըստ այդմ, Հայը որպես Ցեղակրոն անպայման Արորդի է և իր մեջ կրում է Արի Ցեղի որակական զգացողությունների համակարգը որպես Հավատք:

ԲՈ /ԲԱ/ - Հուրի հաստատում, Աստված:
   Լեզվաբանորեն կազմված է՝ Բ հաստատական հունչարմատով և Ա /Օ/ բառարմատով:
      Հայոց լեզվի մեջ գործածվում է ԲԱ ձևը և այն էլ՝ բաղադրություններում՝  Բագին, Բագրատ, Բագավան, Բագրևանդ:

ՏԱՃԱՐ - Մեծ զորություն, մեծ ուխտ՝ ՈՒխտատեղի:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Տ - հաստատական հունչարմատով, ԱՃ /մեծ, բարձր/ և ԱՐ /զորություն, ուխտ/ բառարմատներով՝ Տ - ԱՃ - ԱՐ:
      Ըստ այդմ՝ ՏԱՃԱՐ հենց նշանակում է ՈՒխտատեղի: ԵՎ հենց ՈՒխտատեղերում էին մեր նախնիները հարաբերվել իրենց նախնյաց ոգիների հետ: Հետագայում այդ ՈՒխտատեղերում կառուցված շինությունները նույնպես կոչվեցին ՏԱՃԱՐ:
      ՈՒստի ՏԱՃԱՐ են միայն ՈՒխտատեղերում կառուցված և երագույն Խորհուրդներին նվիրված շինությունները:
   Աշխարհի յոթ  հրաշալիքների մեջ մտնող հնդկական ՏԱՃ ՄԱՀԱԼ դամբարանը ունի հենց հայերեն խորհուրդ՝ երագույն Ոգու ՈՒխտ՝ ՏԱՃ /բարձր, մեծ/ - ՄԱՀ /ոգի/ - ԱՐ /ուխտ/:

ՄԵՀՅԱՆ - Ոգու պահպանում, Ոգու Օթևան:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ՄԱՀ /ոգի/ բառով և ԱՆ /պահպանում/ արմատով:
      ՄԵՀՅԱՆ - ը որպես Ոգիների Օթևան, նախնյաց ոգիների հետ հանդիպման, հարաբերման վայր է: ՄԵՀՅԱՆ - ներում են հավաքվում մեր նախնյաց ոգիները, և նրանց հետ էլ մենք հարաբերվում ենք այդտեղ և նորոգում, զորացնում ենք մեր հոգիները: Ըստ երևույթին, մեր նախնյաց ոգիներն ավելի մոտ են Աստվածներին, և Աստվածների հետ մենք հարաբերվում ենք մեր նախնյաց ոգիների միջոցով: ԵՎ պատահական չէ, որ օրինակ՝ ճապոնացիների մոտ Նախնիների պաշտամունքը գերազանցում է նույնիսկ Աստվածների պաշտամունքին:
      Ըստ այդմ, մենք Տաճար ենք շինում որպես ՄԵՀՅԱՆ՝ մեր նախնյաց ոգիների Օթևան: ԵՎ ամեն Տաճար Մեհյան չի կարող լինել, և ամեն տեղ ՄԵՀՅԱՆ կառուցել չի լինի: ՄԵՀՅԱՆ կառուցվում է միայն այն վայրերում, ուր հավաքվում են մեր նախնյաց ոգիները:
      Մի Ազգ հոգեպես տկարացնելու, կործանելու համար բավական է նրան կտրել իր նախնյաց ոգիներից: Ահա թե ինչու ամբողջ Հայաստանում կործանել  են բոլոր ՄԵՀՅԱՆՆԵՐ - ը և հենց նրանց տեղում կառուցել են օտար ոգիների հետ հարաբերվելու Տաճարներ՝ Եկեղեցիներ: Բայց ազգային ոգիները երբեք չեն հեռանում իրենց Հայրենիքից: ՈՒստի օտարազգի ոգիները երբեք չեն գալիս Հայաստան և չեն մտնում այդ Տաճարները: Հարազատ ոգիներն էլ արտաքսված են այդտեղից: ՈՒստի Հայաստանում կառուցված Քրիստոնեական կամ այլ կրոնական Շինություններում ոչ մի ոգի չկա: ԵՎ այդ անոգի Տաճարներում ամբողջ ծիսակատարությունը զուտ անբովանդակ թատերական ներկայացում է, որտեղից մարդը դուրս է գալիս առավել դատարկված ու ընկճված:
      Հայաստանում միակ պահպանված ՄԵՀՅԱՆ - ը վերականգնված ԳԱՌՆԻ Տաճարն է, որտեղ մեր նվիրումի շնորհիվ պիտի  հավաքենք մեր նախնիների ցրված ոգիներին:

ՔՈՒՐՄ -  Հուրը, զորությունը պահպանող:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Ք - չգիտակցված հունչարմատով,  ԱՐ /զորություն/ բառարմատով և Մ /պահել/ հունչարմատով՝  Ք - ՈՒՐ /ԱՐ/ - Մ:
    ՔՈՒՐՄ - ը Արիների հոգևոր առաջնորդ է՝ Արիների մեջ Հուրը, Զորությունը պահպանող: 
      Համեմատած մյուս՝ Չարի Ցեղերի, Արիների մեջ գերազանցում է Հուրի տարրը: Ըստ այդմ, Արի սերունդները մշտապես իրենց ներքին Հուրի տարրը սնում են տիեզերական Հուրի արտահայտություններով: ԵՎ սերունդների այդ Հուրի սնումը և պահպանումը իրագործում են ու առաջնորդում ՔՈՒՐՄԵՐ -ը:
      ՔՈՒՐՄ - ի հոմանիշն է ՄՈԳ խորհուրդը, որ գործածվում է Արիական շատ լեզուներում: Երկու զուգահեռ խորհուրդներն էլ ունեն նույն իմաստը՝ Հուրը պահպանող:
      Քրմությունը /Մոգությունը/ իմաստության խորհուրդ է, որ ժառանգաբար պահպանվում է Քրմական Տոհմերի մեջ: Ըստ այդմ, Քրմական Տոհմերից ընտրվում և գերագույն Քրմապետի կողմից օծվում է հոգևոր առաջնորդ՝ ՔՈՒՐՄ:

0

7

դ.  ԿԵՆԱՑ  ՀԱՄԱԿԱՐԳ
ՈԻ - Բացարձակ հուրի տեսակային /անհատական/ ամբողջություն:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Վ /գերագույն, բացարձակ/ հունչարմատով, Ա /Օ/ բառարմատով և Ի - տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ Վ - Օ /Ա/ - Ի:
      Ըստ այդմ, ՈԻ - նշանակում է տեսակային /անհատական/ բացարձակ հուր:
      Փաստորեն ՈԻՆ - աննյութ, հրե մարմնով ՀՈԻՆ է, իսկ ՀՈԻՆ - նյութականացված մարմնով  ՈԻՆ է: /տես՝ ՀՈԻ/:

ՀՈԻ - Տեսակային /անհատական/ ամբողջության հուրի հաստատում:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Հ /հաստատում/ հունչարմատով, Ա /Օ/ բառարմատով և Ի - տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ Հ - Օ /Ա/ - Ի:
      Ըստ այդմ, ՀՈԻ -  նշանակում է տեսակային /անհատական/ մարմնավորված հուր: Փաստորեն ՀՈԻ - ն նյութականացված մարմնով ՈԻՆ է, իսկ ՈԻ - ն  աննյութ, հրե մարմնով ՀՈԻՆ է: /տես՝ ՈԻ/:

ԵՆ -  Կյանք /յանք/ խորհրդի  եզակի արտահայտությունն է:
   Լեզվաբանորեն կազմված է՝  /արտահայտություն/  հունչարմատով և ԱՆ /ծնունդ/ բառարմատով՝  - ԷՆ /ԱՆ/:

ԳԻՆԻ - Կենաց հեղուկ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ԵՆ /կյանք/ բառով և Ի - տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ ԵՆ -Ի:
      ԳԻՆԻ - ն արտահայտում է կյանքի հետ կապված որոշակի տեսակային ամբողջության անուն, որ տրվել է որոշակի հեղուկին՝ Կենաց Հեղուկ:
      Ըստ այդմ, ԳԻՆԻ - ն միշտ էլ համարվել է սուրբ ըմպելիք: ԳԻՆԻ - ն տարբեր հնչյունափոխություններով գործածվում է նաև Արիական այլ Լեզուներում՝ վինո, վայն...
      Ըստ երևույթին, մեր հեքիաթներում արտահայտված անմահական ջուրը հենց ինքը՝ Կենաց Հեղուկն է՝ գինին:
ԿՅԱՆՔ -  Ոգու մարմնավոր կեցության պարբերությունների բազմակիություն:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ԵՆ խորհրդով և Ք հոգնակիակերտ ածանցով՝ ԵՆ - Ք՝  ՅԱՆ - Ք՝  ԿՅԱՆ - Ք:
      ԵՎ հենց այն փաստը, որ ԿՅԱՆՔ խորհուրդը  հոգնակի թիվ է, հիմնավորում է նրա բազմակի լինելը: Այսինքն, որ մարդ բազմաթիվ անգամ վերածնվում է և ապրում մարմնավոր բազմաթիվ պարբերություններ:

ԿՆՈՒՆՔ - Կյանքի հաստատում, օծում:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ԵՆ /կյանք/ և ՈՒՆՔ /օծում, հաստատում/ բառերով՝ ԵՆ - ՈՒՆՔ:
      Կնունքը որպես կյանքի հաստատում կամ կյանքի օծում, բնական օրինաչափության ընկալման որոշակի արտահայտություն է, որ ավանդաբար հասել է մեզ /տես՝ Արարատյան Դիցաբանություն/:
      Ըստ բնական օրինաչափության, ծնված երեխան մտնում է իր կյանքի մի նոր միջավայր, որը խիստ տարբեր է նրա նախնական՝ մայրական ներքին միջավայրից: ԵՎ երեխան նախքան իրական կյանքի մեջ մտնելը, պետք է հարմարվի կյանքի այս նոր միջավայրին՝ օդին, լույսին, ձայնին... Մեր նախնյաց իմաստությունը հաստատել է, որ երեխան նոր միջավայրին հարմարվում է քառասուն օրում: Այդ ընթացքում երեխային պահպանում են արտաքին այլևայլ շփումներից ու ազդեցություններից: Այդպես մտել է նաև ՔԱՌԱՍՈՒՆՔ խորհուրդը:
   ԵՎ երեխային Քառասունքից հանելիս, կնքում են՝ հաստատում են նրա ծագումը, օծում են նրա մարմինը պահպանիչ ծաղկայուղով և հանձնում են Կյանքին ու Աստվածների հովանավորությանը: Հենց սա է ԿՆՈՒՆՔ - ի իրական և նախնական խորհուրդը:
   Չափահասների Կնունքը տարբեր Կրոնների ազդեցության արդյունք է, որպես այս կամ այն Կրոնին անհատի նվիրումի հաստատում:
   Ի դեպ, որպես Քրիստոնեական Կրոնին հայ անհատի նվիրումի          արտահայտություն, Եկեղեցին Կնունքը նույնացրել է Մկրտությանը:
   Սակայն Մկրտությունը իր խորհրդով խիստ տարբեր է Կնունքից: Մկրտությունը իր հիմքում ունի Մկրատ բառը և նշանակում է՝  Մը - կրտել: Ըստ այդմ, Մկրտությունը նույնանում է Թլպատումին, որ կատարում են Հրեաներն ու Մահմեդականները: Բայց նրանք կատարում են մարմնական  Մը-կրտություն: Իսկ Հայ Քրիստոնեական Եկեղեցին, փաստորեն, Մ-կրտում է  Հոգին:

ԱՆՀԱՏ - Ամբողջական:
      Լեզվաբանորեն կազմված է ԱՆ - ժխտական ածանցով և ՀԱՏ /հատել/ բառով:
      Մարդը Անհատ է, այսինքն՝ ամբողջական է, երբ նրա մտածելակերպը համապատասխանում է նրա գենետիկ պահանջմունքներին: Հաճախ մարդը բաժանված է լինում ինքն իր մեջ, երբ նրա գենը մի բան է պահանջում, իսկ գաղափարը՝ ուրիշ բան: Այդ մարդը երկվության մեջ է, և մշտական ներքին պայքար է գնում նրա մեջ. այդ մարդը ամբողջական չէ՝ նա Անհատ չէ:

ՄԱՀ - Պարփակված զորություն, ոգի /հոմանիշ է ՄԵՌ խորհրդին/:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Մ /պահպանել/ հունչարմատով և ԱՀ /հզոր/ բառարմատով:
      Ըստ այդմ՝ ՄԱՀԱՆԱԼ  նշանակում է  ոգիանալ: ՄԱՀ - ից են առաջացել Մեհեկան ամսանունը, Մեհյանը և Միհր /Մհեր/ աստվածային խորհուրդը:

ՄԵՌ - Պարփակված զորություն /հոմանիշ է ՄԱՀ խորհրդին/:
      Լեզվաբանորեն կազմված է Մ /պահել/ հունչարմատով և ԱՐ /ԵՌ/ բառարմատով՝ Մ - ԵՌ /ԱՐ/:
   Ըստ այդմ՝ մեռնել - մահանալ, մեռած - մահացած, Ձմեռ - Հարաբերական մահ:

Բ - Հունչարմատ, որ հաստատական իմաստ ունի:

ԲԱՆ - Էություն, որակ:
   Լեզվաբանորեն կազմված է՝ Բ - հաստատական հունչարմատով և ԱՆ /ծնունդ, ծագում/ բառարմատով:

ԲԱՆԱԿԱՆ - Էության ակունքից բխող հոգեմտային որակ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ԲԱՆ /էություն/ բառով և ԱԿ /ակունք/, ԱՆ /ծնունդ/ արմատներով՝ ԲԱՆ - ԱԿ - ԱՆ:
   Ըստ այդմ, Բանականությունը անհատական որակ չէ. այն Ազգ - Տեսակի ակունքից բխող հոգեմտային որակ է:

ԲԱՐԵՎ - Ողջույնի խորհուրդ, որ նշանակում է՝ ԱՐԵՎԴ ՀԱՍՏԱՏ ԼԻՆԻ /Կյանքիդ Զորությունը հաստատ լինի/:
   Լեզվաբանորեն կազմված է՝ Բ - հաստատական հունչարմատով, ԱՐ /զորություն/ և ԱՎ /կյանք/ արմատներով՝ Բ - ԱՐ - ԱՎ՝ ԲԱՐՅԱՎ՝ ԲԱՐԵՎ:
      Ի դեպ, նույն ԱՐ և ԱՎ արմատներով է կազմված նաև ռուս-արիական լեզվով Զդրավստվույ - ողջույնի խորհուրդը՝ զդ - ԱՐ - ԱՎ - ստվույ, որ նույնպես նշանակում է Կյանքիդ զորությունը հաստատ լինի:

ԲՈՒՆ - Ծագումի հիմք, արմատ:
      Լեզվաբանորեն կազմված է Բ - հաստատական հունչարմատով և ՈՒՆ /ԱՆ/ բառարմատով:

ԲՆՈՒԹՅՈՒՆ - Հիմքային ամբողջական համակարգ:

ԲՆԱԿԱՆ - Հիմքի ակունքից բխող օրինաչափություն:
   Լեզվաբանորեն կազմված է ԲՈՒՆ բառով և ԱԿ /ակունք/,
ԱՆ /ծնունդ/ բառարմատներով:

ԲՆԱԶԴ - Բնական ազդակ, բնականի արտահայտություն:
      Լեզվաբանորեն կազմված է ԲՈՒՆ  /արմատ, համք/ և ԱԶԴ /հաստատում/ բառերով:
      Ըստ այդմ, Բնազդը անհատական հոգեմտային որակ է: ԵՎ անհատական բնազդը զարգանալով ազգային Բանականության մեջ, վերաճում է իմաստության: Իսկ եթե անհատական բնազդը զարգանում է ազգային Բանականությունց դուրս, արտաքին իմացական հիմքի վրա, վերաճում է  դատողության:

ԲՈՒԺ - ՈՒժը հաստատել, ուժը վերականգնել:
   Լեզվաբանորեն կազմված է Բ - հաստատական հունչարմատով և ՈՒԺ բառարմատով՝ Ս - ՈՒԺ:

ԱՌԱՋ - Աճի ընթացք:
   Լեզվաբանորեն կազմված է ԱՌ /դեպի/ - ԱՃ  արմատներով:
      Ըստ այդմ, ԱՌԱՋ - ը ընդունված է որպես Աճի ընթացք դեպի ապագա: ԱՌԱՋ - ի հակադրությունն է համարվում ՀԵՏ - խորհուրդը, որպես  ընթացք դեպի անցյալ:
   Օրինակ՝ նալ առաջ /ընթացք դեպի ապագա/,
          նալ հետ /ընթացք դեպի անցյալ/:
      Սակայն, Հայոց Լեզվի մեջ ԱՌԱՋ և ՀԵՏ խորհուրդները հաճախ փոխարինում են իրար.
   Օրինակ՝ Մի տարի առաջ / սա ընթացք է դեպի անցյալ/,
          Մի տարի հետո /սա ընթացք է դեպի ապագա/:
      Այստեղից բխում է, որ ԱՌԱՋ և ՀԵՏ խորհուրդները նույնանում են իրար: ԵՎ փաստորեն Աճի ընթացքը պայմանավորում է ոչ միայն ապագան, այլև՝  անցյալը: Այսինքն՝ ապագան ունի իր ապագան, անցյալն էլ իր անցյալն ունի: ԵՎ դրանք նույնանում են իրար: Եթե մենք գնանք ԱՌԱՋդեպի ապագա, կհասնենք ապագայի ապագային, որը  հենց անցյալի անցյալն է. եթե մենք գնանք ՀԵՏ դեպի անցյալ, կհասնենք անցյալի անցյալին, որը հենց ապագայի ապագան է:
      Այս երկու խորհուրդների նույնության զգացողությունը կարևոր հիմք է  հանդիսանում մեր  աշխարհընկալման համար:

ԾԻՐԱՆ - Ծիրի /տիեզերական/ պտուղ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ԾԻՐ և ԱՆ  բառարմատներով:    Ըստ այդմ, ԾԻՐԱՆ - ը համարվում է ԿԵՆԱՑ ՊՏՈՒՂ: Կենաց Պտուղը Սիրո հավերժական Ծիրն է, որի սերմը հենց ինքը՝ Հայր Արան է գցել Արարատի հողի մեջ: ԵՎ դա միակ պտուղն է, որ ձեռքով բաժանվում է երկու հավասար մասի:
      Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, երջանիկ էին Արարատում երկրային աստված Արին ու գեղեցկուհի Արփին: Պատանեկան լուսե սիրով էին սիրում իրար: Հովի պես քնքուշ էր նրանց սերը, արեգի պես ջերմ, երկնքի պես անկիրք: ԵՎ նույնիսկ իրենց մերկությունը չէին զգում նրանք:
   Հիանում էին Աստվածները նրանց սիրով: Բայց Աստվածամայր Անահիտը մի օր զգուշացրեց. ,, Եթերային սերը պատանեկան մենաշնորհն է, կենաց գարունքի հրաշալիքն է դա: Բայց գարունքի հետ կանցնի այդ սերը, եթե այն չվերաճի պտղաբերումի սիրո: Սիրո հավերժումը սերնդատվության մեջ է,,:
   ԵՎ Աստվածամայր Անահիտի կամքով Արին ու Արփին Ճաշակեցին Կենաց Պտուղը: Նայեցին իրար Արին ու Արփին, տեսան իրար այնքան իրական: Ամաչեցին իրենց մերկությունից, ծածկեցին իրենց մերկությունը և ապա ցանկացան իրար: ԵՎ նրանց սիրո հավերժումը հաստատվեց սերնդատվությամբ:
   Իսկ Կենաց Պտուղը կոչվեց Ծիրան:
   Ծիրանը, որպես Կենաց Պտուղ, միայն Արարատում է աճում: Արարատից դուրս այն գենախեղվում է, կորցնում է Ծիրանի շատ հատկանիշներ, ուստի և չի կարող կոչվել Ծիրան. և պատահական չէ, որ այն կոչվում է Հայկական Պտուղ կամ Հայկական Խնձոր:

0

8

ե.   ԾԱԳՈՒՄՆԱՅԻՆ  ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՐՄԱՏ - Զորությունը, կենսունակությունը պահպանող:

Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ /զորություն, սերում/ արմատով և ՄԱՏ /պահպանել/ բառով:

ԱՐՅՈՒՆ - Զորությունը սնող, պահպանող:
      Լեզվաբանորենո կազմված է ԱՐ /զորություն/ և ԱՆ /ծնող, սնող, պահպանող/ արմատներով՝ ԱՐ - ՈՒՆ /ԱՆ/՝ ԱՐՅՈՒՆ:

ՑԵՂ - Ծագումնային նախահիմք, Տեսակ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Ց - հունչարմատով և ԱՂ /զարմ/ բառարմատով՝ Ց - ԵՂ /ԱՂ/:
      Ըստ այդմ, ՑԵՂ - ը մարդկային բնական Տեսակ է, որպես ազգերի ծագումնային նախահիմք: ԵՎ վերացական Ազգ գոյություն չունի: Բոլոր Ազգերը իրենց ծագումով պատկանում են այս կամ այն բնական Տեսակին՝ ՑԵՂ - ին: ՑԵՂ - ը մի բնական օրգանիզմ է, որն ունի իր օրգանական մասերը՝ իր  Ազգերը:
      Միաժամանակ ՑԵՂ - ն էլ օրգանական մաս է ավելի մեծ բնական օրգանիզմի՝ Մարդկային Սեռի մեջ: ԵՎ որքան ՑԵՂ - ի կենսունակությունը կախված է իր բոլոր օրգանական մասերի՝ Ազգերի կենսունակությունից, նույնքան էլ Մարդկային Սեռի կենսունակությունը կախված է իր բոլոր օրգանական մասերի՝ ՑԵՂԵՐ - ի կենսունակությունից:
      Ըստ այդմ, որքան վտանգավոր է ազգային ու ցեղային անհանդուրժողականությունը, նույնքան էլ վտանգավոր է ազգայինի ու ցեղայինի ժխտումը:

ԱԶ - Կենսակերտ արմատ, որ արտահայտում է ԾԱԳՈՒՄ, ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ՎԵՀՈՒԹՅՈՒՆ, ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԱԿ իմաստներ:
   Օրինակ՝ ազգ, ազնվ ական, Արազ, Հայկազ, ազատ, ազդ...
      Որպես կենսակերտ արմատ, ԱԶ - ը կարող է   որոշ բաղադրություններում  համապատասխանել ԱՐ և ԱՆ կենսակերտ արմատներին:
   Օրինակ՝ ազնիվ - բարի, Հայկազ - Միհրան:

ԱԶԴ - Զորության, Ծագումի, Խորհրդի ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԱՍՏՈՒՄ, ՀԱՍՏԱՏՈՒՄ:
   Լեզվաբանորեն կազմված է կենսակերտ ԱԶ բառարմատով և Դ /Տ/ հաստատում արտահայտող հունչարմատով:
      ԱԶԴ - ը բաղադրություններում արտահայտում է կենսունակությունը հաստատող, որոշակի խորհուրդներ:
      Օրինակ՝ մազդ - պաշտամունք, պաշտելի:  Արտավազդ - ոգու զորության ուխտ:

ԱԶ - Արյունակցական Որակական Ամբողջություն:
      Լեզվաբանորեն բաղադրյալ բառ է՝ կազմված է ԱԶ /ծագում/ բառարմատով և  հունչարմատով, որն ունի  արտահայտության, մարմնավորումի  իմաստ:
      Նույն ԱԶ - արիական արմատով են կազմված նաև     ռուսերեն Յազիցա և լատիներեն Նացիա խորհուրդները:
   Որպես Արյունակցական Որակական Ամբողջություն, Ազգը մի բնական օրգանիզմ է և ունի իր բնական օրգանական մասերը՝ Տոհմերը: Միաժամանակ Ազգը ինքն էլ մի բնական օրգանական մաս է մեկ այլ բնական ամբողջության՝ Մարդկային որոշակի Տեսակի՝Ցեղի մեջ:
   Ըստ այդմ, Ցեղը Ազգի ծագումնային հիմքն է: ԵՎ վերացական  Ազգ գոյություն չունի. կան Արիական ծագում ունեցող Ազգեր, Չինական, Սեմական, Նեգրական, Մոնղոլական և այլ ծագում ունեցող Ազգեր: Արիական Ազգերը բնական ճյուղերն են Արիական Ցեղածառի, որի Արմատը գտնվում է Արարատում:
      Ըստ Արարատյան  Ավանդության, Հնդարիական Ազգերը առաջացել են Արամի որդի Ինդրայից: Արեշից առաջացել են Իրանական Ազգերը: Ալանից առաջացել են Հյուսիս-Կովկասյան Ազգերը: Զևսից առաջացել են Հույն և Լատինական Ազգերը: Հավանաբար Գերմանական Ազգերը գալիս են Հայկի սերունդներից, քանզի նրանք արդյունք են Արարատից ավելի ուշ արտագաղթի, երբ արդեն Արարատյան Արիները կոչվում էին Արմեն, իսկ Արարատը՝ Արմենիա: Դա է վկայում նրանց անունը՝ //էրման կամ Ալեման: Ավելին՝ ՙԱնգլո-Սաքսոն Տարեգրության՚ մեջ գրված է. ՙ Այս կղզու առաջին բնակիչները եղել են Բրիտոնները, որոնք եկել են Արմենիայից՚: ՙThe Anglo-Sakson Chronikle ՚, London, 1861. Գերմանների և Ալանների միախառնվելուց առաջացել են Սլավոնական Ազգերը:

ՏՈՀՄ - Կենսունակությունը պահպանող:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Տ - հաստատական հունչարմատով, ԱՀ /հզոր/ բառարմատով և Մ /պահպանել/ հունչարմատով՝ Տ - ԱՀ /ՕՀ/ - Մ:
   ՏՈՀՄ - երը ազգի օրգանիզմում բնական, օրգանական մասեր են, որոնք իրենց սերնդատվությամբ ապահովում են ազգի կենսունակությունը: Ըստ այդմ, չկա ՏՈՀՄ Ազգից դուրս և չկա Ազգ առանց ՏՈՀՄ - ի: ԵՎ ՏՈՀՄ - երի քայքայումը հանգեցնում է ազգային օրգանիզմի քայքայմանը: Ազգը զորավոր է այնքանով, որքանով զորավոր են նրա ՏՈՀՄ - երը:
      Որպես Ազգի սերնդատվության օջախ, ՏՈՀՄ -ը ունի իր ընտանիքները: Իր ընտանիքների միջոցով է ՏՈՀՄ -ը ապահովում Ազգի սերնդատվությունը: Ըստ այդմ, ընտանիք չի ստեղծվում. ընտանիքները ճյուղավորվում են Տոհմի մեջ: Ընտանիքը անպայման Տոհմական է: ԵՎ ՏՈՀՄ - ից դուրս կազմված ընտանիքը օրինաչափության խախտում է, ուստի և ինքնին ազգային չարիք է:

ԼԵԶՈՒ - Ազգային խորհուրդների համակարգ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Լ և ՈՒ չգիտակցված հունչարմատներով և ԱԶ /ծագում/ բառարմատով՝ Լ - ԷԶ /ԱԶ/ - ՈՒ:
      Լեզուն ազգային ներքին ծագումնային որակ է: Ազգը իսկզբանե զգալով իր ծագումը, իր որակները, իր բնօրրանը, բնական զորությունները... յուրովի ընկալում է դրանց խորհուրդները: ԵՎ Ազգային Լեզուն - ազգային խորհուրդների համակարգ է: Ըստ այդմ, Ազգային Լեզուն իր Ազգի մեջ ներկայանում է որպես ներքին ծագումնային որակ, իսկ ուրիշ Ազգերի մեջ՝ որպես արտաքին հաղորդակցման միջոց:
      Ի դեպ, ինչպես չկա վերացական Ազգ, այնպես էլ չկա վերացական Ազգային Լեզու: Եթե Ազգը Ցեղի օրգանական մաս է, ուրեմն Ազգային Լեզուն էլ Ցեղի Լեզվի օրգանական մաս է: ԵՎ պատահական չէ, որ աշխարհի բոլոր Լեզուները խմբավորվում են ըստ իրենց ծագումնաբանական ընդհանրության՝ Արիական /Հնդեվրոպական/ Լեզուներ, Չինական, Սեմական, Թուրքական և այլ ծագում ունեցող Լեզուներ: Ըստ այդմ, փաստորեն Ազգային Լեզուները  իրենց Ցեղային Լեզվի մասնավոր դրսևորումներն են՝ բարբառները:
      Արիական Ցեղալեզուն ձևավորվել է Արարատում և հենց Արարատից է տարածվել աշխարհով մեկ: Փաստորեն բոլոր Արիական Ազգային Լեզուները Արիական Ցեղալեզվի, այսինքն՝ Հայոց Լեզվի բարբառներ են, որ այնուհետև զարգացել են ինքնուրույնաբար և տարբեր պայմաններում: Դա հիմնավորվում է հենց այն իրողությամբ, որ Արիական այլ Լեզուների շատ արմատական խորհուրդներ բացատրվում են Հայերեն /գուցե և միայն Հայերեն/:
   Օրինակ՝
     Յազիկ՝ /ԱԶ /ծագում/ - ԻԿ / - Լեզու.
Յազիցա՝ /ԱԶ - ԻՑԱ / - Ազգ.
   Կնյազ՝ / ԿԸՆ - ԱԶ /   - Ազնվական.
Բրավո՝ / ԲԱՐ - ԱՎ - Օ / - Բարյավ.
   Բարին, Բարոն՝ /ԲԱՐԻ/ - Արիական ծագում ունեցող.
   Ագնի, Ագոն՝  /ԱՆ/ - Հուր.
Աննա՝ / ԱՆ - ԱՀ / - Աստվածամայր.
Ատրուշան՝ / ԱՏՐ - ՈՒՇ - ԱՆ / - Սուրբ կրակի պահպանում:
      Որպես ազգային խորհուրդների համակարգ, Ազգային Լեզուն սովորաբար չի ընդունում օտար փոխառություններ: ԵՎ եթե որոշ օտար բառերպարտադրվում են, ապա Ազգային Լեզուն դրանք չի մարսում, քանի որ օտար բառերը իրենց մեջ ազգային խորհուրդ չունեն: ՈՒստի փոխառությունները ժամանակավոր երևույթ են Ազգային Լեզվի մեջ:

ԱԶՆԻՎ /ԱԶՆՎԱԿԱՆ/ - ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ, ԶՏԱՐՅՈՒՆ, համապատասխանում է ԲԱՐԻ խորհրդին:
      Լեզվաբանորեն կազմված է ԱԶ - կենսակերտ արմատով, Ն - որոշակիություն արտահայտող հունչարմատով և ԻՎ - բառարմատով՝ ԱԶ -Ն - ԻՎ:
   ԻՎ - ը ունի երկու կիրառություն.
   1. հոլովական վերջավորություն՝ բանիվ, մարմնիվ, ամենայնիվ...
   2. չգիտակցված արմատ՝ տիվ, ճիվ, թիվ,  անիվ...
      Ըստ երևույթին,  ԱԶՆԻՎ խորհրդի մեջ ԻՎ - ը հոլովական վերջավորություն է՝  ազնիվ մարդ - ծագումով մարդ:
   ՈՒստի սխալ է ԱԶՆիՎ - ը կամ ԱՆԱԶՆԻՎ - ը դիտել որպես վարքագիծ: Իրականում ԱԶՆԻՎ նշանակում է զտարյուն, ծագումով, իսկ ԱՆԱԶՆԻՎ - ը՝ ոչ զտարյուն, ծագում չունեցող:

0

9

ԱՐԵՎՈՐԴԻ /ԱՐՈՐԴԻ/ - Արարչի Որդի, Արարչածին:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐԵՎ /Կենաց Զորություն/ և ՈՐԴԻ բառերով:
      ԱՐԵՎՈՐԴԻ կամ ԱՐՈՐԴԻ խորհուրդը, որպես Արարչածին, մեր նախնիների ծագումնաբանական որոշակի ըմբռնումների արտահայտություն է:
      Բնագիտությանը արդեն հայտնի բնական չորս տարրերի՝ Հուրի, Օդի, Ջրի, Հողի տարբեր հարաբերակցություններն են բնորոշում տարբեր Տեսակների բազմազանությունը: Հենց այդ բնական օրինաչափությունն է արտահայտված մարդկային տարբեր Տեսակների՝ Ցեղերի, ծագումնաբանական ըմբռնումների մեջ:
   Ըստ երևույթին, Տիտանների մեջ գերազանցում է Հողի տարրը, և նրանք իրենց ծագումնաբանությունը կապում են Հողի հետ: Դա է վկայում հենց Տիտանների Բիբլիան, որտեղ նրանց նախահայրը՝ Ադամը,  հողածին է:
      Իսկ Արիների մեջ գերազանցում է Հուրի տարրը, որի շնորհիվ էլ Արիները իրենց ծագումը կապում են Հուրի հետ և իրենց համարում են Հրածին կամ Արարչածին: ԵՎ ծագումնաբանական այդ ըմբռնումը արտահայտվում է բոլոր Արի Ազգերի ավանդությունների մեջ: Այդ ըմբռնումի արտահայտություն են   նաև մեր Ազգի անունները՝ ՀԱՅՔ /ՀԵ/, որ նշանակում է Բացարձակ Հուր, Հրածին /աստված/ և ԱՐՄԵՆ, որ նշանակում է Աստվածամարդիկ:
   Ըստ ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Արարիչը Արարատում արարել է առաջին երկրային ՀԵ /աստված/ Արիին, որի սերունդներն էլ կոչվում են ԱՐՄԵՆ /ԱՐԻ/ կամ ՀԱՅ:

ԱՐԻ - Որոշակի ծագումնային - տեսակային ամբողջության՝ Ցեղի  անուն,  նաև Աստված:
   Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ /ծագում, սերում/ կենսակերտ արմատով և Ի - տեսակային ամբողջության իմաստ արտահայտող  հունչարմատով:
      Ըստ ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Արարիչը Արարատում արարել է առաջին երկրային աստված Արիին: ԵՎ Արիից առաջացած սերունդները կոչվում են Արիներ կամ Արմեն /Աստվածամարդիկ/:
      Փաստորեն՝ ԱՐԻ նշանակում է աստված /երկրային/, որից էլ առաջացել է աստվածամարդերի՝ Արի կամ Արմեն Ցեղը, որպես որոշակի բնական Տեսակ: Ըստ այդմ, Արի Ցեղը միջանկյալ մի Տեսակ է Աստվածների ու Մարդկանց միջև, իր մեջ կրելով և՜ մարդկային, և՜ աստվածային որակներ: ԵՎ ԱՐԻ - ն հոմանիշ է ՀԱՅ -ին:
      Ի դեպ, բոլոր Արի Ազգերի մեջ պահպանվում է իրենց Արիական ծագումի զգացողությունը: Իսկ որոշ Ազգեր նույնիսկ իրենց անվան մեջ պահպանում են Արի Ցեղային անունը.
      Օրինակ՝ ԱՐՄԵՆ, որ նշանակում է Արի մարդիկ, Արիներ. ԻՐԱՆ՝ Արիան,  ԱԼԱՆ՝ Արիան, ԻՐԼԱՆԴ՝ Այրիշ, ՀԵԼԵՆ՝
   /Արիան/:  Իսկ երմանացիները ճանաչված են ԱԼԵՄԱՆ /Արիման/ և ՀԷՐՄԱՆ /Էրման/ անուններով:
   Այդ տարբեր Ազգերի անվանական նույնությունը արդեն հաստատում է նրանց ծագումնային նույնությունը, որպես մարդկային մի Տեսակի՝ Արի Ցեղային Ամբողջություն:
   Ի դեպ, ԱՐԻԱՑԻ արտահայտությունը հայերեն սխալ է: Հայերեն ԱՐԻ է:

ԱՐՄԵՆ - Արի մարդիկ՝  Աստվածամարդիկ:
   Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐԻ /աստված/ և ՄԱՆ, ՄԵՆ /մարդ, մարդիկ/ բառերով՝ ԱՐԻ - ՄԱՆ /ՄԵՆ/:
   Փաստորեն,  նույնանում են Ազգի և Ցեղի անունները՝ ԱՐԻՆԵՐ կամ ԱՐՄԵՆ: Ըստ այդմ, ԱՐՄԵՆ -ին / ՀԱՅ -ին/ Ազգ անվանելը որոշ չափով պայմանական է: ԵՎ այն, որ  բոլորը Հայերին ճանաչում են ԱՐՄԵՆ անունով, հաստատում է, որ Արմենը /Հայը/ Արի Ցեղի Արմատն է, և նրանից են ածանցվել բոլոր Արի Ազգերը: Այսինքն՝ Արմեն /Հայ/ Ազգը հենց ինքը Արի Ցեղն է: Նախ, որ Ցեղանունի ուղիղ ձևը պահպանվում է միայն Արմեն անվան մեջ, իսկ մյուս Ազգերը կրում են Ցեղանվան հնչյունափոխված ձևերը: ԵՎ ապա՝ հենց Արմենները /Հայերն/ են իսկզբանե բնակվում Արի Ցեղի բնօրրանում՝ Արարատում, որտեղից էլ Արիները տարածվել են և տարբեր ազգային ամբողջություններ կազմել:

ԲԱՐԻ - Արիական ծագում ունեցող: Համապատասխանում է ԱԶՆիՎ խորհրդին:
   Լեզվաբանորեն կազմված է ՝ Բ - հաստատական հունչարմատով և ԱՐԻ  խորհրդով:
   Ըստ այդմ, ԲԱՐԻ - ն չի նշանակում  լավ, իսկ ՉԱՐԻ - ն՝
վատ: Իրականում ԲԱՐԻ նշանակում է  Արիական ծագում ունեցող, իսկ ՉԱՐԻ՝ ՈՉ ԱՐԻ -  Արիական ծագում չունեցող:
   ԲԱՐԻ խորհրդի արտահայտություն են նաև ռուսերեն ԲԱՐԻՆ - ը ու ֆրանսերեն ԲԱՐՈՆ - ը, որոնք  Ազնվականության /ծագում ունեցողի/ միևնույն խորհուրդն են: Ի դեպ, հենց հայերեն ԲԱՐԻ խորհրդի ֆրանսիական ԲԱՐՈՆ արտահայտությունն է, որ ՊԱՐՈՆ չգիտակցված ու աղավաղված ձևով այսօր գործածվում է հայերի մեջ:

ՀԱՅ /ՀԵ/ - Բացարձակ Հուր, Հրածին, Աստված:
       Լեզվաբանորեն կազմված է՝ Հ  բացարձակություն արտահայտող  հունչարմատով  և  Ա /Է/ բառարմատով՝ Հ - Է՝ Հ - ԱՅ:
   ՀԱՅ - ը և ՀԱՅԿ - ը   ՀԱՅ - ի արտահայտություններն են:
      Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Արարիչը Արարատում արարել է երկրային  աստծուն՝ ՀԱՅ - ին  և իր անունով անվանել ԱՐԻ: ԵՎ նրանից առաջացած սերունդները կոչվում են ԱՐՄԵՆ՝  Աստվածամարդիկ կամ պարզապես Արիներ  և ՀԱՅ//ԱՄԱՐԴ՝  Աստվածամարդ կամ պարզապես Հայ:
      Ըստ պարսկական ավանդության /տես՝ Ավեստա/, Արարիչը արարել է ՀԱՅԱՄԱՐԴՈՒՆ՝ Աստվածամարդուն, որից էլ սերվել են մարդիկ:
      Ըստ այդմ, ՀԱՅ - ը հոմանիշ է ԱՐԻ - ին. Երկուսն էլ նշանակում են Աստված: ՀԱՅԱՄԱՐԴ - ը հոմանիշ է ԱՐՄԵՆ - ին. երկուսն էլ նշանակում են Աստվածամարդ: ՈՒստի հոմանիշ են նաև ԱՐԱՐԱՏ և ՀԱՅԱՍՏԱՆ խորհուրդները. ԱՐԱՐԱՏ նշանակում է Արարման Վայր, իսկ ՀԱՅԱՍՏԱՆ նշանակում է Աստվածավայր:
      ԵՎ Արի Ցեղը կարելի է անվանել նաև Հայ Ցեղ, որի Արմատը պահպանվում է Արարատ - Հայաստանում, կոչվելով և՜ Հայ, և՜ Արմեն:

ՀԱՅԱՍՏԱՆ - Աստվածավայր:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ՀԱՅ /աստված/ - ԱՍՏ /խորհրդի հաստատում/ բառերով և ԱՆ /ծնունդ, պահպանում/ արմատով՝ ՀԱՅ - ԱՍՏ - ԱՆ՝ Աստվածավայր:
      Ըստ այդմ,  փաստորեն հոմանիշ են ԱՐԱՐԱՏ և ՀԱՅԱՍՏԱՆ խորհուրդները. ԱՐԱՐԱՏ - /Արիների/ Արարման վայր, ՀԱՅԱՍՏԱՆ - Աստվածավայր:

ՄԱՆ - Ծնունդի արտահայտություն, մարդ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Մ /արտահայտել/ հունչարմատով և ԱՆ /ծնունդ/ բառարմատով:
   ՄԱՆ - ը  մարդ իմաստով գործածվում է շատ Արիական լեզուներում: Ըստ որում, ՄԱՆ - ը եզակի թիվ է ցույց տալիս, իսկ ՄԵՆ - ը՝ հոգնակի: Հայերենում ՄԱՆ /ՄԵՆ/ - ը գործածվում է որոշ բաղադրություններում.
   Օրինակ՝ մանուկ, Մանուշ, Արման, Արմեն, Մանազկերտ:
      Ըստ ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Համաշխարհային Ջրհեղեղի ժամանակ, Վահագն Աստծո հովանավորությամբ, Արի Մանը իր թափորով պատսպարվում է Մասիսի գագաթին: Ջրհեղեղից հետո Մանը իջնում է Մասիսից և շարունակում է Արի Ցեղի գոյության օրինաչափ ընթացքը: Ըստ երևույթին, հենց Արի Մանը խորհրդանշում է ԱՐՄԵՆ խորհուրդը որպես  աստվածամարդ:

ՄԱՐԴ - Սերումի հաստատման արտահայտություն / հոմանիշ է ՄԱՆ - ին/:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Մ /արտահայտել/ հունչարմատով և ԱՐԴ /սերումի հաստատում/ բառով:

0

10

զ.   ՏՈՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

ՏՈՆ - Նորոգումի խորհուրդ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Տ - հաստատական հունչարմատով և ԱՆ /ծնունդ, նորոգում/ արմատով՝ Տ - ՈՆ /ԱՆ/:
      ՏՈՆ - երը իրենց խորհրդանշանային տարբերությամբ, ունեն միևնույն հիմնական խորհուրդը՝ մարդկանց մեջ նորոգել նրանց բնական զգացողությունները: Ըստ այդմ- բոլոր Ազգերի մոտ էլ ՏՈՆ - երը  նրանց կյանքի կարևորագույն մաս են կազմում: Կան համազգային ավանդական ՏՈՆ - եր, կան նաև մասնավոր տոհմային, ընտանեկան, ընկերային... ՏՈՆ - եր: Բայց բոլորն էլ մարդկանց մեջ նորոգում են նրանց սիրո, զորության, հարազատության, արյունի, հիշողության, շարունակելիության, հոգեձուլումի և այլ զգացողություններ:
      Օրինակ՝ ՎԱՐԴԱՎԱՌ տոնելով, մենք մեր մեջ նորոգում ենք    Աստվածային Սիրո զգացողությունը: ՏՐՆԴԵԶ տոնելով, մենք մեր մեջ նորոգում ենք Աստվածային Արարչագործության զգացողությունը: ՀԱՐՍԱՆԻՔ տոնելով, մեր մեջ նորոգում ենք մեր շարունակելիության զգացողությունը և այլն:
      Եթե որևէ արարողություն իր մեջ չունի նորոգման խորհուրդ՝ դա ՏՈՆ չէ: Ըստ այդմ, ՏՈՆ փոխառնել հնարավոր չէ. Տոնը ազգի ներքին որակական դրսևորում է: ԵՎ Ազգի հոգևոր հարստությունը մեծապես կախված է նրա ՏՈՆ - երի բազմազանությունից:

ՏՐՆԴԵԶ - Կրակի դեզ կամ դիզված կրակ / խարույկ/:
   Լեզվաբանորեն կազմված է ԱՏՐ /կրակ/ և ԴԵԶ բառերով:
   Ն - ն որոշակիությունը շեշտող հունչարմատ է, որն ավելանալով ԱՏՐ խորհրդին, շեշտում է՝ ոչ թե պարզապես կրակ, այլ որոշակի կրակ՝ ընդգծված խորհուրդ ունեցող կրակ: Ըստ այդմ, ՏՐՆԴԵԶ - ը աստվածային երկունքի կրակով բոցավառված խարույկն է:
      Ըստ ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, ամեն տաս հազար տարին մեկ Երկրի վրա ծնվում է Վահագնը: Ծնվում է Չարի Վիշապին սպանելու և Վիշապի գարշանքը Երկրի վրայից լվալու Մեծ Ջրհեղեղով: Վահագնը ծնվում է Երկնի ու Երկրի ահեղ երկունքից: Երկնում է Երկինքը, երկնում է Երկիրը, երկնում է և ծովը ծիրանի: ԵՎ ծիրանի ծովում կարմիր եղեգնի փողից բոց է դուրս գալիս՝ բոց աստվածային: ԵՎ Արի Մանը եղեգան փողից երկունքի այդ կրակը վերցնում, խարույկ է վառում՝ ՏՐՆԴԵԶ սարքում: ԵՎ աստվածային երկունքի այդ կրակով կռում է զորության թուր-կեծակին:
      Արիները օծվում են ՏՐՆԴԵԶ -ի կրակով, իրենց մեջ նորոգում են Աստվածային Արարչագործության զգացողությունը և զորանում են: Երկունքը տևում է քառասուն օր: Քառասուն օր դիզված աստվածային կրակը չի հանգչում: ԵՎ զորացած Արիները երգում ու պարում են ՏՐՆԴԵԶ -ի շուրջը և սպասում են Վահագնի ծնունդին: Ջահել հարսները թռչում են այդ աստվածային կրակի վրայով, օծելու համար իրենց արգանդը՝ Վահագնանման որդիներ ծնելու համար:
      Աստվածային երկունքի քառասուներորդ օրը՝ Արեգի 1 - ին ծնվում է Վահագնը:

Ավանդաբար ՏՐՆԴԵԶ - ի տոնակատարությունը պահպանվում է Արի շատ ազգերի, նաև՝ Հայերի մեջ: ՏՐՆԴԵԶ են սարքում, երգում, պարում և սպասում են Վահագնին:

ԱՄԱՆՈՐ - Նոր տարի:
      Լեզվաբանորեն կազմված է ԱՄ /տարի/ - ա - ՆՈՐ բառերով:
      Ամանորը բնական նոր պարբերության՝ տարվա ծնունդն է, որ տոնվում է գարնան առաջին օրը՝ Արեգի 1 - ին: Ամանորը համապատասխանում է Վահագնի Աստվածային Ծնունդին:
   Բնական օրինաչափությամբ, գոյություն ունի նաև Տիեզերական Տարի, որ տևում է Երկրային տաս հազար տարի: ԵՎ Տիեզերական արնան առաջին օրը, հենց Արեգի 1 - ին ծնվում է Զորության Աստված Վահագնը: Նա ծնվում է Չարի Վիշապին սպանելու և Երկիրը լվալու Վիշապի պղծությունից Համաշխարհային Ջրհեղեղով: Վահագնի Ծնունդով է սկսվում Արյաց նոր տարեգրությունը:
      ԵՎ ամեն գարնան առաջին օրը՝ Արեգի 1 - ին, Արիները տոնում են Ամանորը և Վահագնի Ծնունդը, կանչում են Վահագնին, սպասում են Վահագնին: ԵՎ Վահագնը ծնվելու է հենց գարնան առաջին օրը. գարնան առաջին արևով է ծնվելու մեր Զորության Աստված Վահագնը: ԵՎ փաստորեն Ամանորը նաև Վահագնականչ է:

ԶԱՏԻԿ - Զատել, առանձնացնել:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Զ - հունչարմատով և ԱՏ /տեղ/ բառարմատով:
      Զ - ն, ըստ  երևույթին, Բաժանումի, Տրոհումի, Անջատումի իմաստ ունի:
      Օրինակ՝ զոհ /զ - ահ/ - զորությունը տրոհել.  զարդ /զ - արդ/ - սիրո խորհուրդը առանձնացնել, խորհրդանիշ.  զատ /զ - ատ/ - տեղաբաշխել:
      Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանութաուն/, Համաշխարհային Ջրհեղեղից հետո չքացել էին Արարատի բնաշխարհի գույները, և գորշություն էր տիրում ամենուր: Աստվածամայր Անահիտի պատվերով Արի Մանը գնում բերում է Հազարան Հավքը, որ գերված էր Ստորգետնյա Աստված Յահվահի կողմից: Հավքը երգում է ու բազմագույն ձվեր  ածում: Անահիտը հավաքում է ձվերը և շաղ տալիս Արարատով մեկ: ույները զատվում են, և բազմագույն է դառնում Արարատի բնությունը: ԵՎ Արիները սկսում են գարնանացանը:
   ԵՎ ավանդաբար, ամեն տարի գարնանացանից առաջ Արի Հայերը Զատիկ են տոնում. ձվեր են ներկում գարնան գույներով, ձվախաղ սարքում, փառաբանում են Աստվածամայր Անահիտին և խնդրում, որ բազմագույն ու բազմահամ լինի Արարատի հողի բեղմնավորումը. և ապա սկսում են գարնանացանը:

ՎԱՐԴ -  Գերագույն սիրո խորհուրդ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Վ /գերագույն/ հունչարմատով և ԱՐԴ /սերումի խորհուրդ/ բառով՝ Վ - ԱՐԴ:
      Բայց ՍԵՐՈՒՄ - ի խորհրդի հիմքում հենց սերն է՝ սեր -ում, սեր - ել: ՈՒստի ՎԱՐԴ - ը հենց երագույն Սիրո Խորհրդի արտահայտություն է: ԵՎ պատահական չէ , որ Հայերը սեր խորհրդանշող ծաղիկը անվանել են Վարդ:
      ՎԱՐԴ - ով կազմված են սիրո հետ կապված մի շարք խորհուրդներ.
   Օրինակ՝ Վարդան - Վարդի ծնունդ.  Վարդուշ - վարդի ոգի. Նվարդ - վարդ ծաղկի պատկեր. Վարդանուշ - Վարդից ծնված հոգի. Սիրվարդ - սիրո վարդ ծաղիկ. Ալվարդ - կարմիր վարդ ծաղիկ. Վարդամատն - Վարդը /Սիրո երագույն Խորհուրդը/ պահպանող. Վարդավառ - Վարդով վառվել, օծվել:

ՎԱՐԴԱՎԱՌ - Սիրո երագույն Խորհրդով վառվել, օծվել:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ՎԱՐԴ /Սիրո երագույն Խորհուրդ/ և ՎԱՌ բառերով:
      ՎԱՌ - ը ունի կրակի իմաստ: Բայց որպես հուզական որակ, արտահայտվում է որոշ զգացական խորհուրդների մեջ.
      Օրինակ՝ բոցավառ - բոցաշունչ, բոցով վառված, բոցով օծված.  հրավառ - հրաշունչ, հրով վառված, հրով օծված. սիրավառ - սիրաշունչ, սիրով վառված, սիրով օծված. արևավառ - արևաշունչ, արևով վառված, արևով օծված:
   Նույն օրինաչափությամբ ՎԱՐԴԱՎԱՌ խորհրդի մեջ ՎԱՌ - ը արտահայտում է ներքին հուզական որակ: Ըստ այդմ, ՎԱՐԴԱՎԱՌ նշանակում է Վարդով /Սիրո Բացարձակ Խորհրդով/ վառված, Վարդով օծված, Վարդաշունչ:
      Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Ստորգետնյա Աստված Յահվահը Արիներից գողանում է Սերը՝ Աստղիկին: ԵՎ վերացավ սերը Արիների միջից, և ատելությունը հաստատվեց նրանց հոգիներում: Վահագնը ազատում է Աստղիկին: ԵՎ Աստղիկը շրջում է Արարատով մեկ, վարդ ծաղիկներ բաժանում Արիներին և վարդաջրով օծում նրանց՝ ՎԱՐԴԱՎԱՌ սարքում: Արիները օծվում են Աստղիկի Վարդով, բոցավառվում են Սիրո Խորհրդով: ԵՎ նորից սերը հաստատվում է Արիների մեջ:
      ԵՎ ավանդաբար մինչև այսօր Արի ազգերը ամեն տարի ՎԱՐԴԱՎԱՌ են տոնում՝ իրենց հոգիները օծելու Սիրո գերագույն Խորհրդով և նորոգելու իրենց մեջ Աստվածային Սիրո զգացողությունը:
      ՎԱՐԴԱՎԱՌ - ը Հայերի ամենասիրած տոներից է, ու նրանք մեծ խանդավառությամբ օծում են իրար վարդաջրով, երգով ու պարով, նորոգում են իրենց մեջ Աստվածային  Սերը և փառաբանում Աստղիկին, նրան նվիրելով իրենց նորոգված սիրո խորհրդանիշը՝ Վարդ ծաղիկը:
   Ըստ այդմ, Աստղիկը կոչվում է նաև ՎԱՐԴԱՄԱՏՆ, որ նշանակում է Սիրո Բացարձակ Խորհուրդը պահպանող:

ՆԱՎ - ՈՒժականություն, ուժի մարմնավորում:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Ն /մարմնավորում/ հունչարմատով և ԱՎ /ուժ, հոգի/ արմատով՝ Ն - ԱՎ:
   Օրինակ՝ օդանավ, շոգենավ, նավագնաց:

ՆԱՎԱՍԱՐԴ /ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԽԱՂԵՐ/ - ՈՒժի զորության հաստատում, ուժի խորհրդի հաստատում:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ՆԱՎ /ուժականություն/ բառով, ԱՍ /զորություն, խորհուրդ/ արմատով և ԱՐԴ /հաստատում/ բառով՝ ՆԱՎ - ԱՍ - ԱՐԴ:
      Ըստ այդմ, ՆԱՎԱՍԱՐԴ - ը արտահայտում է ՈՒժի զորության հաստատում խորհուրդը: Այսինքն՝   Նավասարդը Զորախաղ է:
      Ըստ ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Բելի դեմ պատերազմի ելնելուց առաջ, Հայկը  հավերժական քաղաք Էրեվանում կազմակերպում է ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԶՈՐԱԽԱՂԵՐ, ընտրելու համար ամենազորավորներին: Մրցող քաջերի գլխավերևում բոցկլտում էր Արագածից բերված ջահը, որպես Հայր Արայի օրհնության խորհուրդ: Ինքը՝ Զորության Աստված Վահագնը, Արևխաչով օծում էր հաղթողներին, և հաղթողները Հայկյան զինվոր էին դառնում:
      Այնուհետև ավանդաբար ամեն տարի Էրեվանում հայերը կազմակերպում էին ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԽԱՂԵՐ, որտեղ ամեն մի Արի տղամարդ երազում էր իր հաղթանակով արժանանալ Հայկյան զինվորի պատվավոր կոչումին: ԵՎ Նավասարդյան ջահը վառվում էր Արագածի գագաթին ու բերվում Էրեվան:
      Հայկական ՆԱՎԱՍԱՐԴ - ի զուգահեռն է հունական ՕԼԻՄՊԻԱԴԱ - ն:

0

11

է.  ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՏԱՐԻ - Բնական պարբերության խորհուրդ է:
      Լեզվաբանորեն կազմված է Տ - հաստատական հունչարմատով - ԱՐ /զորություն, սերում, խորհուրդ/ բառարմատով - Ի - տեսակային ամբողջության իմաստ արտահայտող հունչարմատով՝ Տ - ԱՐ - Ի:
   Ըստ այդմ, ՏԱՐԻ - ն արտահայտում է բնական պարբերությունների անսահման հաջորդականության մեջ ամեն մի պարբերության սահմանը՝ սկսած ծնունդից մինչև հարաբերական մահը:

ԱՐՈՒՆ - Վերածնունդ, նորոգում, նոր պարբերության սկիզբ:
   Լեզվաբանորեն կազմված է՝  /արտահայտություն/ հունչարմատով, ԱՐ /արարում, սերում/ և ԱՆ /ծնունդ/ արմատներով՝  - ԱՐ - ՈՒՆ /ԱՆ/:
      Արարումը՝ ԱՐ - ը  հավերժական խորհուրդ է և ժամանակ չի պայմանավորում: Ժամանակը պայմանավորվում է ծնունդով՝ ԱՆ: Ըստ այդմ, ամեն բնական էակ կամ երևույթ իր ծագումով հավերժական է, իսկ ամեն ծնունդ պայմանավորում է նրա կյանքի նոր պարբերությունը, նրա նորոգումը՝ Վերածնունդը ժամանակի մեջ:
      Փաստորեն ԱՐՈՒՆ -  նշանակում  է հավերժական ամեն մի արարումի, ոյի նորոգում, վերածնունդ ժամանակի մեջ: Այսինքն՝ արունը հավերժության մեջ մի նոր պարբերության սկիզբ է:
   Ըստ այդմ, Բնության մեջ ամեն մի նոր պարբերության սկիզբ ԱՐՈՒՆ  է:  արուն է երեխայի ծնունդը, արուն է երկրի բնության զարթոնքը: ԵՎ քանի որ  երկրի վրա բնության վերածնունդը արուն է, ուստի արունը պայմանավորում է նոր տարվա սկիզբ: ԵՎ պատահական չէ, որ ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, հենց արնան առաջին օրը՝ Արեգի 1 - ին է ծնվում Վահագնը՝ նորոգելու երկրի զգացական կյանքը: ԵՎ ավանդաբար, հենց արնան առաջին օրը՝ Արեգի 1- ին Արի Հայերը տոնում են Վահագնի Ծնունդը և Ամանորը:

ԱՐԵԻՆ - Գարնան ավետաբեր:
   Լեզվաբանորեն կազմված է՝  /արտահայտություն/ հունչարմատով և ԱՐ /զորություն/,  Է՝ Ա /հուր/ ու ԻՆ արմատներով՝  - ԱՐ - Է /Ա/ - ԻՆ:
      Ըստ  երևույթին, ԻՆ - ը ԱՆ արմատի ածանցում է և իր մեջ պարունակում է  ծնունդի, խորհրդի իմաստ:
      Ըստ այդմ, ԱՐԵԻՆ նշանակում է Հրե Զորության Վերածնունդի՝ արնան արտահայտություն կամ նախանշան: Այսինքն՝ ԱՐԵԻՆ նշանակում է արնան Ավետաբեր:

ՁՄԵՌ - Հարաբերական մահ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Ձ - չգիտակցված հունչարմատով և ՄԵՌ /ՄԱՀ/ խորհրդով:
   Ձմեռը Երկրի բնության հարաբերական մահն է: Երկրի վրա պակասում է Արևային՝ դրական էներգիան: ԵՎ դրական էներգիա կրող ծառերը ցամաքում են, կծկվում են և դառնում են անպաշտպան ձմռան խստաշունչ տարերքի հարվածներից: Իսկ բացասական՝ հողի էներգիա կրող ծառերը /օրինակ՝ եղևնին/ ձմռանն էլ պահպանում են իրենց բնական զորությունը: Բայց գարնան գալուստով ծիրանին, այնուամենայնիվ, ծաղկում է, իսկ եղևնին մնում է նույնը:
      Նույն օրինաչափությամբ, Տիեզերական Ձմռանը Երկրի վրա պակասում է Տիեզերական /դրական/ Էներգիան: Երկրի վրա իշխում են հողածին՝ բացասական էներգիա կրող Տիտանները: Իսկ դրական էներգիա կրող Արիները տկարանում են, պարտվում են և դառնում են անպաշտպան Ձմռան խստաշունչ տարերքի հարվածներից: Բայց, այնուամենայնիվ, Ձմեռից հետո գալու է արուն:

ը.   ԻՐԱՎԱԿԱՆ  ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՐՏ  - ՈՒխտ, դաշինք, Օրենք:
   Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ /արարում,խորհուրդ/ արմատով և Տ /հաստատում/  հունչարմատով:
      ԱՐՏ - ը արարումը, արյունը պահպանող Աստվածադիր Օրենքն է: ԵՎ նրանից են առաջացել  արդար, արդարություն խորհուրդները:

ԱՐՏԱՎԱԶԴ  -  Հոգևոր ՈՒխտ  հաստատող, Արտի Աստված:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐՏ /ուխտ/, ԱԶԴ /զորության հաստատում/ բառերով և ԱՎ /կյանք, հոգի/ արմատով՝ ԱՐՏ - ԱՎ -ԱԶԴ:
   Ըստ հայկական ավանդության, Արտավազդը հենց Արտի Աստված Միհրի /Մհերի/ խորհուրդն է: ԵՎ երբեմն այդ երկու խորհուրդները գործածվում են միասին՝  ԱՐՏԱՎԱԶԴ ՄԻՀՐ /Արտի Աստված Միհր/: Բայց ավելի հաճախ գործածվում է միայն Արտավազդը: Արտավազդ խորհուրդը կա միայն հայերեն լեզվում:

ՕՐԵՆ - Արարումը պահպանող:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ  և ԱՆ բառարմատներով՝ ՕՐ /ԱՐ/ - ԷՆ /ԱՆ/:
   ՕՐԵՆՔ -ը  ՕՐԵՆ -ի բազմազան արտահայտությունների համակարգ է:
      Օրինաչափությունը ՕՐԵՆ - ի արտահայտությունն է բնական հարաբերությունների մեջ: Ըստ այդմ, օրինաչափությունը Աստվածադիր ՕՐԵՆՔ - ն է: Օրինաչափությունը Արարչից է գալիս:
      ՕՐԵՆՔՆԵՐ են ստեղծում նաև մարդիկ: ԵՎ մարդկային ՕՐԵՆՔ -ը կենսական է ու օգտակար, եթե օրինաչափության արտահայտություն է Ազգի մեջ: Իսկ եթե ՕՐԵՆՔ-ը օրինաչափության արտահայտություն չէ - դառնում է չարիք:
      Ըստ այդմ, արդար կամ անարդար ՕՐԵՆՔՆԵՐ չեն լինում: ՕՐԵՆՔՆԵՐ -ը  լինում են բնական կամ անբնական: Բնական ՕՐԵՆՔ - ը օրինաչափության պահպանումն է Ազգի մեջ, իսկ անբնական ՕՐԵՆՔ - ը՝ օրինաչափության ժխտումը:
      Իսկ օրինաչաբությունները տարբեր են տարբեր Ցեղերի մեջ, և ՕՐԵՆՔՆԵՐ - ը տարբեր կլինեն նույնպես: Արի Ցեղի էությունը արարումն է, ուստի նա արարման օրինաչափությամբ պիտի ապրի:
      Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Համաշխարհային Ջրհեղեղից հետո, երբ Արի Մանը պատրաստվում էր իջնել Մասիս սարից, Արայի կամքով նրան է հայտնվում Արտավազդ Միհրը: ԵՎ Միհրը պատվիրում է Մանին՝ Աստվածադիր ՕՐԵՆՔ -ով առաջնորդել Արիներին: Աստվածադիր Օրենքը  Արիների մեջ պահպանում է ծագումը, արյունը, ոգին, արարումը:
      ՈՒ թեև Աստվածադիր ՕՐԵՆՔ - ը Արայի կամքով Միհրն է հաստատում, բայց այդ ՕՐԵՆՔ - ը անարդյունք կլինի, եթե չօծվի Վահագնի Զորությամբ:

ԱՀ - Զորության արտահայտություն, զորության խորհրդանիշ:
      Լեզվաբանորեն կազմված է՝  /արտահայտություն/ հունչարմատով և ԱՀ /հզոր/ բառարմատով՝  - ԱՀ.
      Ըստ այդմ, ԱՀ - ը Ազգային Պետականության խորհուրդ է: ԵՎ Ազգի մեջ ԱՀ - ի ժխտումը փաստորեն ազգային պետականության խորհրդի ժխտում է նշանակում:
      Ի դեպ, ազգային պետություններում մերժելով ԱՀ - ը, տարօրինակ կերպով պահպանում են ՆԱԽԱԱՀ - ի պաշտոնը:
      ՆԱԽԱԱՀ - ը՝ ՆԱԽ - Ա - ԱՀ, նշանակում է ԱՀ - ին սպասարկող անձ: Նույն իմաստը ունեն նաև ՊՐԵԴՍԵԴԱՏԵԼ և ՊՐԵԶԻԴԵՆՏ խորհուրդները:
      Ըստ այդմ, առանց ԱՀ - ի չի կարող լինել Նախագահ: ԵՎ Նախագահի գոյությունն արդեն փաստում է, որ,  այնուամենայնիվ, ԱՀ - ը կա: Ժխտվում են միայն Ազգային ԱՀ - երը:  Իսկ ԱՀ - ն ընդհանրապես չի ժխտվում, և այն կենտրոնացված ձևով պահպանվում է ազգային պետությունից դուրս ինչ - որ մի տեղ: ԵՎ հենց այդ  աղտնի ահը ազգային պետություններում նշանակելով ԱՀ - ի ընտրովի Նախագահ, Պրեդսեդատել, Պրեզիդենտ, այդ պետություններում իրագործում է իր կամքը:
      ԱՀ - ը իրականում Ազգային Պետականության խորհուրդ է, ուստի Ազգը պետք է իր ԱՀ - ը հաստատի իր պետության մեջ:

ԹԱ - Հրե պսակ: Լեզվաբանորեն կազմված է Թ/Տ/ հաստատական հունչարմատով և Ա /հուր/ բառարմատով:

ԱՐՔԱ - Ըստ երևույթին դա ԱՐԱՀ խորհուրդն է, որ նշանակում       է       Արարող զորության արտահայտություն,  խորհրդանիշ:
      Լեզվաբանորեն կազմված է ԱՐ /արարում/ արմատով և ԱՀ /զորության արտահայտություն/ բառով՝ ԱՐ - ԱՀ:
      Ա՛ - Բացարձակ Ձայնը չեզոքացրել է Հ - հնչյունը, իսկ  - ն   հնչյունափոխվել է Ք - ի:

թ.   ԲՆԱԶԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐ Գ

ԱՐԱԳԱԾ - Գերագույն Զորության խորհուրդն է:
   Լեզվաբանորեն կազմված է ԱՐ /արարում, զորություն/ - Ա /հուր/ - ԱԾ /պահել, օծել/ արմատներով՝ Զորության հրով օծված կամ Արարչական հրով օծված՝ ԱՐ - ԳԱ - ԱԾ:
      ԵՎ պատահական չէ, որ հենց Արագածի հետ են կապված Արիների զորությունը հաստատող հիմնական խորհուրդները: Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Արագածի գագաթին էր կանգնեցված Արայի գահը. Արագածից պեղված հազար ու մի գանձերով էր Արի Մանը կռում իր թուր-կեծակին. Արագածի լանջին էին Արիները կառուցում Արարատյան Աշտարակը:
   Ըստ այդմ, հենց Արագածն է այն պորտալարը, որով Արարատը կապվում է Տիեզերական Զորությունների հետ: Արագածն է իր մեջ խտացնում Տիեզերական Զորությունները և ապա ճառագումով տարածում դրանք Արարատով մեկ: ԵՎ եթե Մասիսը ունի իր արտահայտությունները  տարբեր Արի Ազգերի մոտ՝ Հիմալայ, ֆուձիյամա..., ապա Արագածը Արարյական Զորության միակ ու անկրկնելի խորհուրդն է բոլոր Արի Ազգերի համար:

ՄԱՍԻՍ - /Վերջնական խորհուրդը դեռ պարզված չէ/:
   Լեզվաբանորեն կազմված է ՄԱ և ՍԻՍ բառերով:
   ՍԻՍ բառի իմաստը դեռ պարզված չէ, թեև այն ունի նաև ինքնուրույն գործածություն՝  Սիս, Սիսակ:
   ՄԱ բառը կապված է ՄԱՆ անվան հետ:
   Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Արի Մանը Համաշխարհային Ջրհեղեղից պատսպարվում է Մասիսի գագաթին: Ըստ երևույթին, ՍԻՍ անվանը ավելացել է ՄԱՆ անունը և կազմել ՄԱՍԻՍ խորհուրդը:
      Ի դեպ, այս նույն ավանդության հնդկական և ճապոնական տարբերակներում ՄԱՆ - ը՝ ՄԱՆՈՒ - ն Ջրհեղեղի ժամանակ պատսպարվում է  Հիմալայ լեռան վրա /հնդկական/ և ֆուձիյամա լեռան վրա /ճապոնական/:
      Ըստ որում, Հիմալայ անունը թարգմանաբար նշանակում է Մանի էջք: ԵՎ նույն ավանդության երեք ազգային տարբերակներում, երեք լեռների անվան մեջ միևնույն ՄԱ բառի գոյությունը հիմնավորում է, որ այն իրոք կապված է ՄԱՆ անվան հետ՝ Հի - մա - լայ /Մանի էջք/, ֆուձիյա - մա, Մա - սիս:
      ԵՎ ՍԻՍ բառի իմաստը պարզելուց հետո մենք կպարզենք նաև ՄԱՍԻՍ անվան վերջնական խորհուրդը:

ԱՇՏԱՐԱԿ - Ոգեղենության Հիմք:
   Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՇՏ /ոգի/ բառով, ԱՐ /զորություն/ և ԱԿ /հիմք/ բառարմատներով՝ ԱՇՏ - ԱՐ - ԱԿ:
   Հայկական ավանդության մեջ /տես՝ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ/ պահպանվել է ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ հասկացությունը: Ըստ այդ ավանդության, Արարչի կամքով, աշխարհի տարբեր վայրերից Արիները հավաքվում են Արարատում և Արագածի փեշերին սկսում են կառուցել բարձր Աշտարակ: Աշտարակի գագաթին պիտի դրվեր Արագածի գանձերից ձուլված Մեծ Ջահը, որը Տիեզերական Ձմռանը Արեգակից պիտի ջերմություն ստանար և այդ ջերմությամբ սներ բոլոր Արիներին: Սակայն Չարի Վիշապի խարդավանքների պատճառով Արիների մեջ գժտություն է ծագում, Աշտարակի կառուցումը խափանվում է:  Ապա  հիմնահատակ քանդվում է, և միայն անունն է պահպանվում մինչև հիմա՝ ԱՇՏԱՐԱԿ
      Ի դեպ, Արարատյան Աշտարակաշինության այս ավանդությունն է, որ Տիտանները աղավաղված և իրենց հարմարեցրած ձևով գործածել են Բիբլիայում որպես Բաբելոնյան Աշտարակաշինություն:

ԷՐԵՎԱՆ - Արիի բնակավայր կամ Արիների բնակավայր:
   Լեզվաբանորեն կազմված է՝ ԷՐԻ /ԱՐԻ/ և ՎԱՆ /վայր/ խորհուրդներով՝ ԱՐԻԱՎԱՆ՝ ԷՐԻԱՎԱՆ՝ ԷՐԵՎԱՆ:
   Ըստ այդմ, անընդունելի է Երևան ձևը, քանի որ նրա մեջ չեն արտահայտվում արմատական խորհուրդները: Ճիշտը Էրեվան ձևն է:
      Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, ԷՐԵՎԱՆ - ը կառուցել  է հենց ինքը՝ առաջին երկրային աստված Արին և իր անունով անվանել է ԱՐԻԱՎԱՆ կամ ԷՐԵՎԱՆ: ԵՎ իր քաղաքը նա կառուցել է Արարատի այն միակ տեղում, որտեղից երևում են և՜ Արագածը՝ Արայի ահը, և՜ Մասիսը՝ Աստվածների կացարանը:
      Վերջին Համաշխարհային Ջրհեղեղը հիմնահատակ արեց քաղաքը: ԵՎ Մանի որդի Արամը վերականգնեց ԷՐԵՎԱՆ - ը նույն տեղում: ԵՎ ըստ ավանդության, ԷՐԵՎԱՆ - ը հավերժական քաղաք է. այն միշտ պիտի կառուցվի ու երբեք ավարտին պիտի չհասնի:

0


Вы здесь » Армяно Языческий Книга Завета » Тестовый форум » Армяно Языческий Книга Завета